Ապրիլի 26-ին, ժ․09:00-18:00, «ԱՐԱԼԵԶ» Բարեգործական ՀԿ-ն կազմակերպել էր ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառումը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ:
Նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:
Այս տարի՝ առաջին անգամ, ծաղկահավաքին զուգահեռ իրականացվեց թղթի վերամշակման գործընթաց։ Տեղում մասնակիցները ծանոթացան նաև թղթի վերամշակմանը և փորձեցինք 2-րդ կյանք տալ ծաղկաթերթերին։
Կարդացեք նաև
Կամավորների ժրաջան աշխատանքի շնորհիվ այս տարվա Ծաղկահավաքն ավարտվեց մեկ օրում։
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ծաղկաթերթերն անջատվում են ցողունից՝ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ և մոմ պատրաստելու համար:
Ծաղկահավաքին մասնակցել են հասարակական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, դեսպաններ և պաշտոնյաներ:
«ԱՐԱԼԵԶ» Բարեգործական ՀԿ