«Ափսոս, որ Մարին Լը Պենը չհաղթեց, որ հաղթեր, բոլոր միգրանտներին կքշեր, Ֆրանսիան կդառնար մաքուր ֆրանսիական երկիր, թե չէ հիմա մահմեդականները Ֆրանսիային վերջնականապես կտիրեն, իսկ դա մեզ համար վտանգավոր է»: Այդպիսի կարծիք լսեցի օրերս իմ շրջապատում: Բայց Մարին Լը Պենից վճռական գործողություններ էին սպասում ոչ միայն Հայաստանում, այլեւ բուն Ֆրանսիայում: Համենայնդեպս նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջ պոպուլիստ թեկնածուն ստացել էր ավելի քան 41 տոկոս ձայն:
Պարզունակ լուծումներ փնտրելու գայթակղությունն իսկապես մեծ է: Ովքե՞ր են խանգարում Ֆրանսիային. «բնականաբար, միգրանտները»: Ո՞ւմ պատճառով է Միացյալ Նահանգները դժվարություններ կրում. «մեքսիկացիների»: Ի տարբերություն Ֆրանսիայի՝ 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել էր հենց այդ պարզունակ բնազդների վրա խաղացող թեկնածուն: Նույնը՝ Հայաստանում: Ի՞նչ էր պետք, որ մեր երկիրը դառնա անվտանգ եւ բարգավաճ: Պետք էր ընդամենը «մերժել Սերժին»: Եվ, հետաքրքիր է, որ այսօր, 4 տարի անց, մեր քաղաքացիների մի զգալի հատված դեռ այդպես էլ մտածում է:
Ամբողջ աշխարհում պոպուլիզմի հաղթարշավի պատճառները բազմաթիվ են: Այստեղ կուզեի նշել երկուսը. առաջինը խորը հիասթափությունն է ազատական արժեքներից: Եվ պետք է ասել, որ իրենք՝ ազատականները, դրան մեծապես նպաստել են: Հետխորհրդային տարածքում նրանք ամեն ինչ արեցին, որ ազատականությունը նույնականացվի թույլ պետության, անկազմակերպվածության, քաոսի եւ օլիգարխիայի ամենաթողության հետ: Բայց արեւմտյան լիբերալները նույնպես իրենց մեղքի բաժինն ունեն: Գլոբալ առումով այդ արժեքներից հիասթափության կարեւոր պատճառներից էին ԱՄՆ զորքերի ներխուժումն Իրաք (պատահական չէ, որ ռուսաստանյան քարոզչությունն անընդհատ հարցնում է՝ ձեզ կարելի՞ էր, մեզ չի՞ կարելի), ինչպես նաեւ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը:
Պոպուլիզմի տարածման երկրորդ պատճառը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն է: 1990-ականների սկզբին այս առումով տեղի է ունեցել ճակատագրական շրջադարձ: Մինչ այդ հասարակական կարծիքը ձեւավորում էին քաղաքական գործիչները, փորձագետները, լրագրողները: «Հասարակ ժողովուրդը» ուներ երկու հնարավորություն՝ կամ անջատել հեռուստացույցը, երբ այդ ասածներն իրեն դուր չէին գալիս, կամ էլ՝ շարունակել դիտել նրանց: Այժմ ցանկացած օգտատեր այդ փորձագետներին եւ լրագրողներին հավասար հնարավորություն ունի իր կարծիքն արտահայտելու՝ անկախ այդ կարծիքի որակից եւ մակարդակից: Պոպուլիստական հոսքը մտել է հասարակական կարծիք ձեւավորելու շրջանակների մեջ. դա այլեւս գիտակների մենաշնորհը չէ: Ցանկացած ճարպիկ քաղաքական գործիչ պարտավոր է օգտվել այդ փոփոխված իրավիճակից:
Կարդացեք նաև
Ե՞րբ է ավարտվելու պոպուլիզմի դարաշրջանը: Ամերիկացի հայտնի քաղաքագետ Ֆրանսիս Ֆուկույաման, որն իննսունական թվականներին ցնցել էր աշխարհը՝ ազատական ժողովրդավարության հաղթանակն ազդարարող իր «Պատմության վերջը» գրքով, հիմա էլ պոպուլիզմի ճակատագիրը կապում է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի հետ: Եթե հաղթի Ուկրաինան՝ դրանով, ըստ Ֆուկույամայի, կապացուցվի, որ դրսում խանգարող հանգամանքների Պուտինի պոպուլիստական փնտրտուքը որեւէ արդյունքի չբերեց: Իսկ, եթե հաղթի Ռուսաստանը, ապա դա կլինի պատմության վերջի վերջը…
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ֆուկույամա-մուկույամա չգիտեմ, բայց նիկոլի վերջի վերջն արդեն իսկապես եկել է: Իհարկե՝ մեծարգո պարոն Մեծատառով Վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը կարող է հիստերիկ կատաղությունից փրփրած՝ սպանել եւս մի քանի հղի կանանց, բերման ենթարկել եւս մի քանի տասնյակ հայերի, եւս մի անգամ օգնության կանչել իր «կիրթ ու կառուցողական» ընկերոջը, բայց դե արդեն ակնհայտ է, որ մոլագար դահճի թրքահպատակ հոգին այլեւս չի փառավորվելու. «խաղաղության դարաշրջան» բացող շակալի օրերը հաշված են…
Ե՞րբ է ժողովրդավարությունը ժողովրդի համար բարիք եւ երբ’ չարիք: Օրինակ, հիտլերյան Գերմանիայի ժողովուրդը ընտրեց, թույլ տվեք փոքրատառով գրեմ, հիտլերին, որը սկզբից գերմանացի ժողովրդի դուխը մինչեւ ամպերը բարձրացրեց, հետո սովետի օգնությամբ շրմփոցով գետնին տվեց, տպավորություն է, որ սրանով գերմանացի ժողովրդին մանիպուլացրեցին ու հետո դուխից գցեցին: Ժողովրդավարությունը չարիք է բերում, երբ ժողովուրդը քաղաքականապես մանիպուլացվող է: Այսպիսով, ավտոմեքենա կամ պետություն վարել չի կարելի վստահել մարդուն կամ ժողովրդին, ով ավտոմեքենա թե պետություն վարելու իրավունքի վկայական չունի: Մանիպուլացվող ժողովուրդը ժողովրդավարության իրավունք չունի, սկզբից մեր ժողովրդասեր ուժերը պետք է հանրային միջոցներով կրթեն ու դաստիարակեն, վարժեցնեն ու քննություն հանձնելուց հետո միայն ընտրելու իրավունք տան: Կասեք, նման բան աշխարհում չկա, դրա համար էլ քսանմեկերորդ դարում վայրի ցեղերի նման իրար հետ են պատերազմում, որովհետեւ պատերազմող ժողովուրդները մանիպուլացվող են: Չկան վատ աշակերտներ, կան վատ ուսուցիչներ, չկան վատ ժողովուրդներ, կան վատ պետություններ, որոնք ինչքան թքած ունեն իրենց ժողովրդի վրա, նույնքան էլ թքած ունեն բոլոր մնացած ժողովուրդների վրա, որովհետեւ այդ պետությունների շատ ժողովրդավարական ընտրությունների ժամանակ են ընտրվել, իսկ այդ ժողովուրդներին ընտրելու վկայական են տվել առանց քննության’ քաղաքականապես մարգինալեցնելով’ գեղցիացնելով: Կարճ ասած, ուսուցիչները պետք է սիրեն իրենց աշակերտներին եւ բարձր որակի քննությունների նրանց նախապատրաստեն, իսկ քաղաքական մասնագետները պետք է սիրեն ժողովրդին եւ քաղաքական բարձր որակի քննությունների նախապատրաստեն մինչեւ ընտրությունները: Քննությունները դրական հանձնած աշակերտները կդառնան ուսանող, իսկ քննությունները դրական հանձնած ժողովուրդները կդառնան ազգ: Մեր ներկանախկին ժամանակները ցույց տվեցին ու մենք որպես ժողովուրդ շատ մանիպուլացվող ենք: Երբ մարզիկը մարզվում է, դա պատերազմ է իր թուլությունների դեմ, իսկ երբ հանգստանում եւ վերականգնում ուժերը, դա ժողովուրդների համար կոչվում է խաղաղություն, ավելի մեծ ուժերով է պատերազմում իր թուլությունների դեմ: Թշնամին մեր թուլությունները շատ հստակ ցույց տվեց, դեռ շա՞տ պետք է ազգովին հանգստանանք, որ ի՞նչ, որ ավելի թուլանան՞ք: Մեր ամենամեծ թշնամին մեր թուլություններն են, եթե հաղթենք մենք մեր թուլությունները, մնացած թշնամիները մեր դեմ խաղ չունեն: Ե՞՛րբ են սկսվելու քաղաքացիական պաշտպանության զորավարժությունները: