ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստերի շրջանակում Արմեն Գևորգյանն ապրիլի 26-ին առանձին հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսի հետ։
Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է Արմեն Գևորգյանի պատգամավորական գործունեության երաշխիքների ապահովման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների համատեքստում։ Երկուստեք կարևորվել է Արմեն Գևորգյանի անմիջական մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքներին։
Հանդիպման ընթացքում քննարկում է տեղի ունեցել նաև տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ, մասնավորապես անդրադարձ է կատարվել Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին և Եվրոպայի խորհրդի անհրաժեշտ ուշադրությանն այդ խնդրի կարգավորման հարցում։
Կարևորվել է ընդդիմության ինստիտուցիոնալ հետևողական աշխատանքը Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների հետ՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով