Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլի միակ հույսն Ալիեւն է․ չեմ բացառում, որ հետը կպայմանավորվի»․ Իշխան Սաղաթելյան

Ապրիլ 26,2022 22:40

«Մեկ այլ հարցի էլ անդրադառնամ, որ այս օրերին հնչում է։ Սրանք ասում են, թե ընդդիմությունը պատերազմ է ուզում։ Մեզ պատերազմի մեջ մեղադրում են նրանք, ովքեր պատերազմի եւ պարտության խորհրդանիշ են։ Նիկոլի վերջին հույսն Ալիեւն ու Էրդողանն են։ Ալիեւով է փորձում վախեցնել մեր ժողովրդին, իբրեւ ընդդիմությունը պատերազմ  է ուզում»,-Ֆրանսիայի հրապարակում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Ինչպես հայտնել էինք, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ հանուն Արցախի փրկության գաղափարի շուրջ միավորման երկրորդ երեւանյան քայլերթն այսօր սկսվեց Սասունցի Դավթի արձանի շրջակայքից եւ ամփոփվեց Ֆրանսիայի հրապարակում։

Իշխան Սաղաթելյանը նշեց․ «Չեմ բացառում, որ ինքը Ալիեւի հետ կպայմանավորվի եւ կասի նոր սադրանք արա, որ ժողովրդին վախեցնի եւ կասեցնի պրոցեսը։ Նիկոլ՝ նոր բան մտածի, չի ստացվելու, Ալիեւը քեզ չի փրկելու։ Դու միայն նրան ես պետք եւ Էրդողանին։ Դու հայ ժողովրդին պետք չես»։

Իշխան Սաղաթելյանը շեշտեց․ «Մենք պատերազմ չենք ուզում, մենք պայքարում ենք արժանապատիվ խաղաղության, հայրենիքի համար ու ասում, որ թշնամուն զիջելու հայրենիք չունենք»։ Իշխան Սաղաթելյանը փաստեց, որ ցուցարարների թիվը ամեն օր ավելանում է, իսկ ոստիկանությունն ապօրինի ձերբակալություններ է անում․ «Ձերբակալեք որքան կարող եք, միեւնույնն է՝ չենք հանձնվելու»։ Գործողությունների օրակարգին անդրադառնալով՝ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ երթերն ու ցույցերը կրկին շարունակելու են, մարդիկ մարզերից քայլելու են դեպի Երեւան, իսկ վաղը 18.30-ին նորից տեղի կունենա «Զարթիր լաո» խորագրով երթը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930