Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավաճանության պոչը, եթե ոչ գլուխը, հասնում է իրենց». Խաչիկ Մանուկյան

Ապրիլ 26,2022 22:20

«Բոլորդ հիշում եք, որ պատերազմի ավարտից հետո միանգամից հայտարարեցին, որ դավաճանություններ են եղել, իսկ հետո լռեցին: Լռեցին, քանի որ հասկացան, որ այդ դավաճանության պոչը, եթե ոչ գլուխը, հասնում է իրենց: Հասկացան, որ դավաճանությունը բացահայտելու դեպքում կանգնելու են դատարանի առաջ»,- այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների կազմակերպած ցույցի ժամանակ հայտարարեց պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։

Խաչիկ Մանուկյանը կարծում է, որ զոհվածների ծնողների, հարազատների՝ առ այսօր հուզական բնույթի խոսքը պետք է իրավականի վերափոխել, քանի որ դա հնարավորություն կտա դավաճաններին դատապարտելու, հանցագործներին բացահայտելու եւ վերջապես հասկանալու՝ այս քաջերի հաղթական բանակն ինչո՞ւ պարտվեց. «Ամեն դեպքում, մենք գիտենք, որ պատերազմի ավարտից հետո ինչ-որ տարածքներ տրվեցին թշնամին, որոնք մեր զավակներն իրենց կյանքի գնով պահել էին»։

Խաչիկ Մանուկյանն, իհարկե, լուրջ բան չի ակնկալում այն խմբից, որը եկել և հայտարարում է. «Մեղավոր է Տիգրան Մեծը, որը ծովից ծով Հայաստան ստեղծեց և այդ Հայաստանը մինչև հիմա տալիս են իր նմանները և չեն կարողանում ավարտին հասցնել»։

Խաչիկ Մանուկյանը համաձայն չէ, որ «այդ դավաճանախումբն» ապրի զոհված տղաների արյան գնով. «Մենք այդ ինչքան են պարտվել, որ նման դավաճանները կարողանում են մեզ իշխել, մեր զավակների արյունը խմելով կարողանում են գոյանալ։ Դա իսկապես աններելի է, մենք պարտավոր ենք ոտքի կանգնել»:

Խաչիկ Մանուկյանը հայտարարեց՝ ինքը քաղաքական որևէ հարց չի հետապնդում, կատարվածի համար իրավական գնահատական է պահանջում եւ պահանջում է, որ իրավաբանները սատարեն կանգնեն իրենց արդար պահանջին։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930