Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ, դու նաեւ մարդասպան ես»․ Սաղաթելյանը՝ հղի կնոջը մահվան ելքով վրաերթի ենթարկելու մասին

Ապրիլ 26,2022 22:05

«Այսօր դժբախտություն է տեղի ունեցել Երեւանում։ Էս վարչապետի աթոռին հայտնված անձի շարասյունը 19 տարեկան կնոջը ճանապարհին, ասում են՝ հղի, վթարի է ենթարկել։ Սա ոչ միայն դավաճան է, այլեւ մարդասպան։ Սա անընդհատ զոհերի, պարտության սիմվոլ է։ Հերթական զոհն էր դա։ Սա անընդունելի է։ Սրա համար հատ-հատ պետք է բացատրություն տան ու պատժվեն»,-Ֆրանսիայի հրապարակում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Հեծանիվով ման եկողը, ժողովրդի միջից իբր դուրս եկածը տեսեք ինչերով է ման գալիս եւ ինչ փորձանք, զոհեր ու սպանություններ է անում։ Նիկոլ, դու նաեւ մարդասպան ես, քեզ պետք է պատժեն»,-հավելեց նա։ Ինչպես հայտնել էինք, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ հանուն Արցախի փրկության գաղափարի շուրջ միավորման երկրորդ երեւանյան քայլերթն այսօր սկսվեց Սասունցի Դավթի արձանի շրջակայքից եւ ամփոփվեց Ֆրանսիայի հրապարակում։

Իշխան Սաղաթելյանը դիմեց քաղաքացիներին․ «Սրանք այնքան սրիկա են, որ օրը ցերեկով մարդկանց աչքի առաջ քաղաքացուն ոստիկանական մեքենայով վրաերթի են ենթարկել, ու ասում են, թե ընդդիմությունն է մեղավոր։ Էս են սրանք։ Օրը ցերեկով մարդուն սպանել են ու փորձում են սրան-նրան մեղադրեն։ Ով աչք ունի՝ տեսել է, ով ականջ ունի՝ լսել է»։

«Նիկոլ՝ դավաճան»,-վանկարկեցին ցուցարարները։ Հավելենք, որ ըստ մի շարք ԶԼՄ-ների հրապարակումների՝ հղի կինը մահացել է, պտղի կյանքը եւս չի հաջողվել փրկել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930