Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ոչ մի բանով լավը չէինք, որ հիմա ողջ ենք». Նվեր Կիրակոսյան

Ապրիլ 26,2022 21:45

«Վիշտը միայն որդեկորույս ծնողներինը չէ. երբ մենք հացադուլի մեջ էինք, ծնողները եկել էին ու մեր կողքը նստել, ասում էին, որ դուք մեր տղերքն եք։ Հիմա էլ ես եմ ասում՝ դուք մեր ծնողներն եք։ Այսպես պետք է մտածեն երիտասարդները, բոլորը։ Նրանց  զավակները շատ կարճ ապրեցին, դա մի ամբողջ ապրած կյանք արժե։ Մենք պարտական ենք այս տղերքին, մենք ոչ մի բանով լավը չէինք, որ հիմա ողջ ենք»,- այսօր, Շառլ Ազնավուրի հրապարակում կայացած ցույցի ժամանակ ասաց 44 –օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանը։ Նա այն երիտասարդներից էր, ովքեր Ազատության հրապարակում մի քանի օր հացադուլ էին հայտարարել՝ միանալով Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար մեկնարկած ապակենտրոն պայքարին:

Հիշեցնենք նաեւ, որ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներն այսօր, Շառլ Ազնավուրի հրապարակից շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենք, նրանք պահանջում են, որպեսզի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող գործի շրջանակներում տուժողի կարգավիճակ ստանան, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ մեղադրյալի եւ խափանման միջոց ընտրվի կալանավորումը:

Նա դիմեց հասարակությանը՝ կոչ անելով աջակցել զոհվածների ծնողներին, քանի որ դա նրանց ուժ է տալիս:

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանն էլ, իր ելույթում ասաց. «Մենք արդարություն ենք պահանջում։ Մենք կորցրել ենք մեր որդիներին, հիմա պետք է մտածենք մեր մյուս զավակների մասին, որ նույն ճակատագրին չարժանանան։ Սա առաջին հերթին կանխարգելիչ քայլ է, այն չի հետապնդում ոչ մի քաղաքական, կուսակցական նպատակ։ Եթե մեկը կփորձի նման երանգ հաղորդել այս հավաքին, ապա նա միտումնավոր ուզում է ցրել այս գաղափարը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930