Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեզ գալիս ու համոզում են, որ մի կռվեք, հողերը հանձնված են». Կարին Տոնոյանը՝ որդու հետ զրույցից

Ապրիլ 26,2022 21:12

«Զոհվելուց ընդամենը մեկ օր առաջ իմ որդին՝ Մենուան, զանգեց և ասաց, որ տոտալ դավաճանություն է տեղի ունենում, մեզ գալիս ու  համոզում են, որ մի կռվեք, հողերը հանձնված են» ,- այսօր  Շառլ Ազնավուրի հրապարակում կայացած  ցույցի ժամանակ, ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։

Հիշեցնենք նաեւ, որ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներն այսօր, Շառլ Ազնավուրի հրապարակից շարժվեցին դեպի գլխավոր դատախազության շենք, նրանք պահանջում են, որպեսզի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող գործի շրջանակներում տուժողի կարգավիճակ ստանան, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ մեղադրյալի եւ խափանման միջոց ընտրվի կալանավորումը:

«Չգիտեմ, որ քաղաքական ուժն է նման կերպ վարվել, բայց  ժամանակները կանցնեն և մենք կհասկանանք: Տեղի է ունեցել սոսկալի, աշխարհում չտեսնված մի դավաճանություն, ինքնադավաճանություն,  որի հետևանքով ամենաշատը տուժել են հենց իրենք։ Բայց այսօր մեզանից որևէ մեկն անգամ տուժող կողմ չի հայտարարված։ Մեզ տրված չէ։ Իմ ձեռքին միջնորդություն է, գնում եմ դատախազություն՝ պահանջելու, որ դատախազությունը Նիկոլ Փաշինյանին ճանաչի որպես պետական դավաճան։ Բոլոր տվյալներով  և այնքան ակնհայտ, որ դրանք անգամ ապացուցելու կարիք չկա, տեղի է ունեցել պետական դավաճանություն և Փաշինյանի դեմ պետք է քրեական գործ հարուցվի, նա պետք է ճանաչվի մեղավոր։ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է, դավաճան բառը շատ քիչ է իր համար, նա պետք է դատապարտվի օրենքի անգամ դեռ չհորինված խստությամբ։ Առաջարկում եմ օրենսդիրներին նոր պատիժ հորինել, որպեսզի այլևս որևէ մեկը չհանդգնի իր հայրենիքի, այդքան երիտասարդի հանդեպ այդպիսի հանցանք գործի»,- ասաց Կարին Տոնոյանը։

Ծնողներին անհրաժեշտ է ճանաչել տուժող, որպեսզի նրանք հնարավորություն ունենան, հետագայում դատավարությանը մասնակցելու:

«Այս կյանքը մեզ համար ավելի շատ պատիժ է, այդ պատիժը մենք դարձնելու են պատիժ բոլոր նրանց գլխներին, ովքեր կփորձեն մեզ օգտագործել որևէ քաղաքական նպատակով, ով կփորձի մեզ խանգարել, որ մենք հասնենք յուրաքանչյուր մեղավորի դատավարությանը։ Մենք հասնելու ենք դրան, եթե անգամ մենակ մնամ, մենակ էլ եմ պայքարելու։ Մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք, որ թողեցինք Հայաստանը հասնի այն վիճակին, որ Փաշինյանի նման ստահակները գան իշխանության»,- ասաց Կարին Տոնոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930