Ապրիլի 26-ին ԱԽ քարտուղարը Լոնդոն այցի շրջանակներում հանդիպել է Միացյալ Թագավորություն-Հայաստանի Հանրապետություն բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընի և բարեկամական խմբի՝ տարբեր խմբակցություններ ներկայացնող անդամների հետ:
Հանդիպման ընթացքում Ա.Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել անվտանգային իրադրությունը Հարավային Կովկասում և Հայաստանի դիվանագիտական ջանքերը տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ։
Երկուստեք ընդգծվել է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման կարևորությունը Հայաստանի համար, ինչպես նաև այդ գործընթացին աջակցելու հնարավորությունները:
Կարդացեք նաև
Անվտանգության խորհրդի գրասենյակ