Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նստածդ շենքում հայրենիքիդ դրոշը տեսե՞լ ես». զոհվածի հայրը՝ Արթուր Դավթյանին

Ապրիլ 26,2022 20:57

Այսօր, ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ, փաստաբանները՝ 44-օրյա պատերազմում զոհվածներ ծնողների հետ, գլխավոր դատախազությանը հանձնեցին պահանջ՝ պետական դավաճանության քրեական գործում Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին:

«Զարթոնք» կուսակցության նախագահ, իրավաբան Արա Զոհրաբյանը ներկայացրեց հիմքերը, որոնք 12 կետից են բաղկացած եւ հիմնված են այս ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից արված տարբեր հայտարարությունների վրա:

Հիշեցնենք, դեռ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին, 400-ից ավելի փաստաբաններ, հանցագործության մասին հաղորդում են  ներկայացրել գլխավոր դատախազին՝ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար: Հաղորդումը ուղղորդվել էր ՀՔԾ: 2021 թվականի սեպտեմբեր ամսին միայն քրեական գործ հարուցվեց: Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ այդ քրեական գործով առ այսօր ոչինչ հայտնի չէ, ավելին, այս ընթացքում, ի վնաս մեր պետականության, բազմաթիվ ջրեր են հոսել:

Հիշեցնենք նաեւ, որ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներն այսօր, Շառլ Ազնավուրի հրապարակից շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենք, նրանք պահանջում են, որպեսզի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող գործի շրջանակներում տուժողի կարգավիճակ ստանան, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ մեղադրյալի եւ խափանման միջոց ընտրվի կալանավորումը:

Զոհված զինծառայողների ծնողները պահանջում էին, որպեսզի Արթուր Դավթյանը իջնի իրենց մոտ եւ պատասխանի իրենց հարցերին: Գլխավոր դատախազի արարողակարգի վարչությունից ծնողներին տեղեկացրեցին, որ դատախազը կընդունի նրանց հինգ հոգանոց պատվիրակությանը:

«Չենք խնդրում քեզ, պահանջում ենք, իջիր»,- եղավ ծնողների պատասխանը:

«Նստածդ շենքում հայրենիքիդ դրոշը տեսել ե՞ս, տեսել ե՞ս հայրենիքիդ դրոշի գույնը»,- դիմելով գլխավոր դատախազին՝ ասաց զոհված Մխիթար Գալեյանի հայրը: Դրոշը գունաթափված եւ մաշված էր:

Ավելի ուշ, Արթուր Դավթյանի հետ ծնողների կիսատ մնացած խոսակցությունից հետո, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ներգրավվելու մասին դիմումը փոխանցվել է գլխավոր դատախազություն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930