Լրահոս
Օրվա լրահոսը

Կա կասկածյալ․ Գյումրիում կատարված դանակահարության հետքերով

Ապրիլ 26,2022 20:40

Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու Ղանդիլյան փողոցի սեփական տներից մեկում տեղի ունեցած դանակահարության փաստով կա  կասկածյալ։ Նա Գյումրիի բնակիչ, 22 տարեկան Հ․Պ-ն է, դանակահարված տանտիրուհու ազգականը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  նույն հասցեից միաժամանակ  Գյումրի բժշկական կենտրոն էին տեղափոխել երկու  քաղաքացիների․ 1973 թվականին ծնված մի կնոջ՝ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք և որովայնի առաջային մակերեսի կտրած-ծակած վերքեր» և 1984 թվականին ծնված տղամարդու՝ «սրունքի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ  վիճաբանություն է տեղի ունեցել Ղանդիլյան փողոցի բնակարաններից մեկում, այնուհետ՝ ժամը 16․22 րոպեին Գյումրի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխել երկու քաղաքացու՝ մեկը կին է, մյուսը տղամարդ՝ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ։

Նախնական տեղեկություններով, ընտանեկան խնդրի շուրջ է ծագել վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930