Լրահոս
Օրվա լրահոսը

Երթը միացավ հերոսների ծնողներին․ «Եթե իշխանությունը լիներ փոխված, Անդրանիկ Քոչարյանները չէին կարող քննել պատերազմի հանգամանքները»

Ապրիլ 26,2022 20:50

Ինչպես հայտնել էինք, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ հանուն Արցախի փրկության գաղափարի շուրջ  միավորման երկրորդ երեւանյան քայլերթն այսօր սկսվեց Սասունցի Դավթի արձանի շրջակայքից, շարունակվեց Հանրապետության հրապարակում։ Ցուցարարները միացան դատախազության դիմաց բողոքի ձայն բարձրաձայնող՝ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին, աջակցություն եւ զորակցություն հայտնեցին նրանց։ «Սա յուրաքանչյուրիս պահանջն է, հայ ժողովրդի պահանջն է, եւ մենք հետեւողական ենք լինելու յուրաքանչյուրիդ պահանջն իրականացնելու համար»,-դիմելով որդեկորույս ծնողներին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Խմբակցության մեկ այլ պատգամավոր Արամ Վարդեւանյանն էլ հայտարարեց․ «Սիրելի ծնողներ, ձեր պահանջում քաղաքականությունը չէ, այլ արդարությունը։ Այստեղ գտնվող եւ դատախազության շենքում նստած մարդիկ, վստահ եմ, խոնարհվում են ձեր առաջ, որովհետեւ դուք հերոսների ծնողներ եք, դուք այդպիսի սերունդ եք դաստիարակել։ Մենք ինչ էլ անենք՝ երբեք, անգամ մեկ մետր մոտ չենք լինելու այն սխրանքին, որն արել են հերոս-տղաները։ Միակ բանը, որ խնդրում եմ ձեզ՝ տալ մեզ իրավունք ասելու մե՜ր հերոս-տղերք․․․գաղափարը, որի համար նրանք պայքարել են, որեւէ մեկը չի ուրանալու։ Չկա նման հայ մարդ»։

Արամ Վարդեւանյանի խոսքով՝ դատախազությանը քաղաքական կամք էր պետք քրեական գործ հարուցելու համար այն հիմքով, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ կարող էինք խուսափել պատերազմից, եւ կունենայինք նույն արդյունքը՝ առանց զոհերի․ «Վստահ եղեք, որ եթե ՀՀ-ում իշխանությունը լիներ փոխված, պատերազմի հանգամանքները չէն կարող քննել Անդրանիկ քոչարյանները եւ նման մարդիկ, որի դեպքում ոչ մի բացահայտում չի լինելու։ Դրա համար իշխանափոխություն լինելու է, բացահայտում լինելու է, մեղավորները պատժվելու են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930