Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌՀ անդամի պաշտոնում խորհրդարանին կառաջարկվի Գոհար Մամիկոնյանի թեկնածությունը

Ապրիլ 26,2022 20:45

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Գոհար Սամվելի Մամիկոնյանի թեկնածությունը:

Ապրիլի 26-ին գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում թեկնածուի կենսագրական տվյալները եւ մասնագիտական աշխատանքային գործունեությունը ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը:

Գոհար Մամիկոնյանը մասնագիտությամբ քաղաքագետ է, հանրային կառավարման մասնագետ: Դասախոսել է ԵՊՀ հանրային կառավարման ամբիոնում: Աշխատել է նաեւ միջազգային կազմակերպությունում: 2021թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության լրացուցիչ եւ շարունակական կրթության վարչության պետն է:

«Մեծ պատասխանատվություն է առաջադրվել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու»,- նշել է Գոհար Մամիկոնյանը՝ հավելելով, որ կրթության կառավարման ոլորտում կուտակած փորձն ու գիտելիքները կփորձի կիրառել հանձնաժողովում կատարվող աշխատանքների բարելավման համար:

Նրա համոզմամբ՝ առաջնորդության ու թիմային աշխատանքի կարողությունների զարգացմամբ է, որ պետական եւ հանրային ծառայության մարմինները կարողանում են գործել ի նպաստ հանրային շահի:

Թեկնածուն ներկայացրել է իր դիտարկումները հանրային հեռարձակողների կարգավիճակի եւ գործունեության սկզբունքների վերաբերյալ՝ առաջարկելով հանրային եւ մասնավոր հեռարձակողներին տրամադրել լրացուցիչ հնարավորություններ պետության համար կարեւորություն  ներկայացնող ծրագրերի իրականացման համար, ինչպես նաեւ ստանալ լրացուցիչ միավորներ՝ սահմանելով որոշակի պարտավորություններ:

Գոհար Մամիկոնյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

Անդրադառնալով մեծ դիտողականությամբ մեդիառեսուրսներով հայհոյախոսություններ տարածելու դեմ պայքարին՝ թեկնածուն նշել է, որ ինտերնետային ալիքները, որոնք ունեն տեսալսողական մեդիայի բոլոր բաղադրիչները, օրենքով չեն կարգավորվում: Նրա դիտարկմամբ՝ հարցին օրենսդրորեն անդրադառնալու անհրաժեշտություն կա:

Քվեարկության արդյունքում հանձնաժողովն «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում խորհրդարանին կառաջարկի Գոհար Մամիկոնյանի թեկնածությունը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930