«Այս շենքում նստած վարչապետի աթոռ զբաղեցնողը ոչ միայն դավաճան է։ Տանը նստած տղամարդիկ, մի հատ ձեր ժամին նայեք՝ ութից տաս է պակաս է՝ երկրի ղեկավարի աթոռ զբաղեցնողն աշխատանքի չէ՝ անտեր է թողել երկիրը, վախեցել փախել է»,-Հանրապետության հրապարակում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ մատնացույց անելով կառավարության շենքը։
Ինչպես հայտնել էինք, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ հանուն Արցախի փրկության գաղափարի շուրջ միավորման երկրորդ երեւանյան քայլերթն այսօր սկսվեց Սասունցի Դավթի արձանի շրջակայքից եւ հասավ Հանրապետության հրապարակ։
Գեղամ Մանուկյանը հայտարարեց․ «Այս հրապարակով այնքան է վախեցած, որ կողքի փողոցները փակել է տալիս, որ կարողանա անարգել փախնել։ Այսօր այնպես է փախել, որ երիտասարդ աղջկան նրա շարասյունը գցել է տակը։ Վախկո՜տ է, մարդասպան, դավաճան, երկիրն անտեր է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ