«Ինչպես պայմանավորվել էինք, բացահայտելու ենք Նիկոլի ստերը։ Խոստանում էր, որ տեսախցիկները, կարմիր գծերը կհանի։ Խաբել է։ Չի արել։ Ջնջենք այս գծերը, որոնք նա խոստացել է հանել եւ չորս տարում չի արել»,-Տիգրան Մեծի պողոտայում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ու սպիտակ՝ փչովի ներկով ծածկեց փողոցի մի հատվածի կարմիր գծերը։
Ինչպես հայտնել էինք, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ հանուն Արցախի փրկության գաղափարի շուրջ միավորման երկրորդ երեւանյան քայլերթն այսօր սկսվեց Սասունցի Դավթի արձանի շրջակայքից։
«Ամեն օր առարկայական ստերը ցույց ենք տալու, որոնք նա չի արել։ Միասին այդ խոստումները կատարելու ենք, մինչեւ ռադ անենք։ Սուտը ՀՀ-ում պետք է վերանա։ Ստերի վերջը տալու ենք միասին»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։ «Նիկոլ՝ սուտասան», «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումների ներքո երթը հասել է Հանրապետության հրապարակ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ