Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռոբերտ Հայրապետյան. «Լավ կլինի, որ ոստիկանները ծառայության դուրս գալուց առաջ թերթեն քրեական օրենսգիրքը»

Ապրիլ 26,2022 20:22

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, այսօրվա քննարկման ժամանակ պետական ինստիտուտների արժեզրկման շրջանակներում անդրադարձավ ուժային կառույցների աշխատանքին, մասնավորապես, երեկվա ակցիայի մասնակիցների նկատմամբ  ոստիկանության կիրառած անհամաչափ գործողություններին եւ բռնարարքներին:

«Մենք ունենք ծառայամիտ դատախազություն, մենք ունենք հնազանդ քննչական մարմիններ եւ Նիկոլի իշխանությունը ամեն կերպ պահելուն աջակցող ոստիկանություն: Մենք 2018-ից այս կողմ ունեցել ենք բազմաթիվ ակցիաներ՝ իրազեկման, անհնազանդության, եւ երբեք չենք ունեցել ոստիկանության ներկայացուցիչների այսչափ ատելություն: Ոստիկանները գործողություն ծավալում են, ոչ թե առաջնորդվելով օրենքով, այլ կոնկրետ ատելությամբ փորձում են կասեցնել բոլոր տեսակի ցույցերը: Դրա վառ ապացույցը երեկ մարմնական վնասվածք ստացած խաղաղ ակցիա իրականացնողներն են: Եթե չեմ սխալվում, հանցագործության մասին արդեն երեք հաղորդում է ստացվել ոստիկանների կողմից, բայց ես հիմնավոր կասկած ունեմ , թե արդյո՞ք խաղաղ երթերը կամ ակցիաները ցրողները իրականում ոստիկանական համակարգի  աշխատակիցներ են: Այդ հիմնավոր կասկածը առաջ է գալիս իրենց վարվեցողության կանոններից եւ ակնհայտորեն որոշ պրիմիտիվ քայլերի չտիրապետելուց, որովհետեւ  եթե դու անգամ ոստիկանության մեկ ամսվա ծառայող ես,, վստահաբար, այդ քայլերին տիրապետում ես:

Հիմա քաղաքացիական շատ լավ նախաձեռնություն է սկսվել. ֆիքսվում են ապօրինություն իրականացնող եւ ակնհայտ անհամաչափ ուժ կիրառող ոստիկանները եւ փորձում պարզել նրանց ով, նաեւ ոստիկան լինելը: Եթե փորձեմ այս համատեքստում շատ ընդհանրական ամփոփել, այո, գուցե ժողովրդավարության բաստիոն դարձած Հայաստանը, որի մասին ՄԱԿ-ի ամբիոնից բռնած եւ ԱԺ ամբիոնին դրոշակ դարձրած խոսում են Նիկոլը եւ նրա կողմնակիցները, ժողովրդավարական բաստիոն նրանք պատկերացնում են, գուցե ոստիկանական ժողովրդավարություն կամ ժողովրդավար ոստիկանություն ենթատեքստում:

Այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման միակ հույսն ու ապավենը ոստիկանությունն է, որը ամեն ծափի դեպքում անմիջապես հասնում է եւ բիրտ ու կոպիտ ձեւով փորձում է ցույցերը ցրել՝ գործող իշխանությանը հաճոյանալու եւ ինչ-որ բունկերներում թաքնված անձանց համար տեսարաններ ստանալու համար:

Առիթը օգտագործելով՝ ես հիմա ուզում եմ հայտարարել, որ մենք , մեր իրավաբանների թիմը հետամուտ է լինելու մինչեւ վերջ ապօրինություն գործած բոլոր ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու: Այնպես որ, լավ կլինի, որ ոստիկանները ծառայության դուրս գալուց առաջ թերթեն քրեական օրենսգիրքը, ինչը իրենց համար իրականում պետք է սեղանի գիրք լիներ, որպեսզի հասկանան, որ հետագայում ոչ մեկը իրենց քրեական պատասխանատվությունից չի ազատելու:

Ես , անկեղծ ասած վստահություն չունեմ, որ այս գործողությունները սահուն եղանակով կամ առանց ցնցումների կարող են լինել այն տրամաբանության մեջ, որ մենք գործ ունենք մի անձի իշխանության հետ, որը ամեն ինչի պատրաստ է սեփական իշխանությունը պահելու համար: Իսկ մեր պայքարը ի տարբերություն 2018-ի, սպառողական հասարակության պայքար չէ, իշխանության համար պայքար չէ, այլ ունի արժեք՝ ոչ միայն հանուն Արցախի, այլեւ Հայաստանի անվտանգության եւ պետականության պայքար է»,- ասաց բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930