Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստված չանի՝ իրենց «դըմփ-դըմփ-հու»-երը կրկնենք․ այսքան ժամանակ «դըմփ-դըմփ-հու» եք տեսե՞լ»․ Վահե Հակոբյան

Ապրիլ 26,2022 20:02

«Այսօր մեր օրակարգում չկա մանդատ դնելը՝ 1 պատճառով. կարող է այնպես ստացվել, որ մեր մանդատները խաղան վճռական դեր եւ այս ամբողջ շարժման վերջնակետը դնենք խորհրդարանում։ Դրա համար այսօր չենք դիտարկում դա»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ մեկնաբանելով խորհրդարանական մանդատները հնարավոր սցենարի դեպքում վայր դնելու մասին հարցը։ Ինչպես հայտնել էինք, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ հանուն Արցախի փրկության գաղափարի շուրջ միավորման երկրորդ երեւանյան քայլերթն այսօր սկսվեց Սասունցի Դավթի արձանի շրջակայքից։

Վահե Հակոբյանն անդրադարձավ նաեւ իշխանության ներկայացուցիչների պնդումներին, թե ընդդիմությունն Արցախի հարցը ներքաղաքական նպատակներով է օգտագործում․ «Սա վաղուց միայն Արցախի հարցը չի, այլ բոլորիս լինել չլինելու հարցն է։ Այդ էժան մանիպուլյացիաները թող իրենց ունկնդիրների համար ասեն»։ Ապա` Վահե Հակոբյանը փոքր-ինչ վրդովվեց հարցից, որ ըստ իշխանության՝ հանրային պահանջ չկա՝ որքան ուզում եք՝ մեր «դըմփ-դըմփ-հու»-երը կրկնեք։

Վահե Հակոբյանը շեշտեց, որ իրենք «դըմփ-դըմփ-հու»-երը չեն կրկնում․ «Աստված չանի՝ իրենց «դըմփ-դըմփ-հու»-երը կրկնենք։ Այսքան ժամանակ «դըմփ-դըմփ-հու» եք տեսե՞լ։ Ո՞րն է նույն մեթոդը, որ քայլո՞ւմ ենք։ Բա ի՞նչ անենք՝ ինքնաթիռո՞վ գանք։ Մենք իրազեկում ենք քաղաքացիներին։ Ովքեր դեռ քնած են ննջասենյակներում, վաղը թուրքերը գալու են մտնեն իրենց տուն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930