Լրահոս
Օրվա լրահոսը

Սաղաթելյանը կոչ արեց Նիկոլին ընտրողներին չվիրավորել․ «Համոզենք, բացատենք, դուրս բերենք փողոց»

Ապրիլ 26,2022 19:50

Ինչպես հայտնել էինք, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ հանուն Արցախի փրկության գաղափարի շուրջ միավորման երկրորդ երեւանյան քայլերթն այսօր սկսվեց Սասունցի Դավթի արձանի շրջակայքից։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօր եւս քայլելու ընթացքում բացահայտելու են Նիկոլ Փաշինյանի ստերը, ինչպես արեցին երեկ․ «Նա իշխանության եկավ սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտով, սակայն չորս տարում պառակտեց հասարակությանը, ատելություն սերմանեց՝ եղբայրը կռվել է եղբոր հետ, հայրը՝ որդու, հարեւանը՝ հարեւանի։ Եկեք այսօրվանից պայմանավորվենք, որ պետք է միավորվենք եւ իրական սիրո մթնոլորտ ստեղծենք»։

Սաղաթելյանը հավելեց․ «Սրանք որ հիմա իշխանության են, հաճախ մեղադրում ենք Նիկոլին ընտրողներին։ Հաճախ վիրավորական բառեր ենք օգտագործում նրանց  հասցեին։ Եկեք այսօրվանից պայմանավորվենք, որ նրանք մեր քույրերն ու եղբայրներն են, պարզապես խաբվել են։ Բոլորս էլ սխալվել ենք, այդ թվում քաղաքական ուժերը։ Եկեք այսօրվանից վերջ դնենք այդ խոսակցությանը։ Մենք պայքարում ենք նաեւ այն մարդկանց համար, որոնք սոցցանցերում պատվերով հայհոյանք են գրում։ Նրանց պետք է համոզենք, բացատենք, դուրս բերենք փողոց»։

«Համախմբում, դիմադրում, հեռացում» կարգախոսի ներքո քայլերթն ընթանում է Տիգրան Մեծի պողոտայում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930