ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի հանդիպումը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ
Ապրիլի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին:
Կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների շարունակական ներգրավվածությանը միջազգային խաղաղապահ առաքելություններին՝ այդ թվում ՆԱՏՕ-ի հովանու ներքո:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի գործողությունների հետևանքով տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար ստեղծված սպառնալիքները: Այս համատեքստում շեշտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացի առաջմղման գործում։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ