SOCAR ընկերությունը հերքել է ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ իբր Ադրբեջանը ներմուծվող գազի համար փոխադարձ հաշվարկները Ռուսաստանի հետ կատարում է ռուբլով:
«Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»,- ասել են ընկերությունից «Ինտերֆաքսի» ադրբեջանական գործակալությանը:
Նշվում է, որ այս պահին ռուսական գազի մատակարարումներն իրականացվում է բնական գազի սեզոնային փոխանակության մասին պայմանագրի շրջանակում, որը ստորագրվել է 2021թ.: Պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023թ.:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ