ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական գործով քննություն է տարվում` 62-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով, 2022թ. ապրիլի 24-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում, հարևանների միջև ծագած վիճաբանության ընթացքում, մի խումբ անձիք վիճաբանել են հիշյալ 62-ամյա տղամարդու հետ, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին: Ստացած վնասվածքներից տղամարդը նույն օրը՝ ժամը 23։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր Արեշ փողոցի իր տանը մահացել է։
Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ