Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ապրիլի 26-ին հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և դպրոցի ունկնդիրների հետ։
Պաշտպանը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբեր 27-ին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից իրականացված փաստահավաք աշխատանքները, որոնց ընթացքում արձանագրվել են Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների լայնածավալ խախտումներն ու իրագործված ռազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։ Բոլոր փաստերն ամփոփվել են երկու տասնյակ զեկույցներում, որոնք ներկայացվել են միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին։
Պաշտպանն ընդգծել է, որ չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի կողմից իրագործված և այսօր էլ շարունակվող հանցավոր գործողությունները պատշաճ կերպով փաստագրվել և ներկայացվել են միջազգային հանրությանը, այնուամենայնիվ դրանք մինչև այսօր հստակ գնահատականի չեն արժանացել տարբեր կառույցների և առանձին պետությունների կողմից։ Ավելին, շարունակվող անտարբերության պայմաններում Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդին հայրենազրկելու և Արցախում էթնիկ զտում իրականացնելու հանցավոր քաղաքականությունը։
Հանդիպման ընթացքում Պաշտպանը պատասխանել է ներկաների հարցերին։
Կարդացեք նաև
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան