ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում Սերժ Սարգսյանը հյուրընկալել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավար Լարս Հենզելի ղեկավարած պատվիրակությանը։
Համագործակցության շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ փոխգործակցության ընթացիկ ու նախանշված ծրագրերը։
Գերմանական կողմի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հանրապետականի մոտեցումները Արցախի հարցի, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ վերջին զարգացումների վերաբերյալ։
Կարդացեք նաև
Նախագահ Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի ղեկավար Թոմաս Շռապելին երկարամյա եւ արգասաբեր աշխատանքի համար։