Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի «գորշ գայլը» խոսել է Հայոց ցեղասպանության թեմայից

Ապրիլ 26,2022 17:24

Ermenihaber. Թուրք աջ ծայրահեղական գործիչ, «Գորշ գայլերի» ահաբեկչական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժման կուսակցության» (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին կուսակցական ժողովում անդրադարձել է մեջլիսի ընդդիմադիր հայ պատգամավոր Կարո Փայլանի` ապրիլի 23-ին Թուրքիայի խորհրդարան ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչման բանաձևին:

Բահչելին այդ օրինագիծը որակել է իբրև «խայտառակ առաջարկ», իսկ Կարո Փայլանին` «իրավախախտ ու անպատկառ»։ Միևնույն ժամանակ գոհունակություն է հայտնել, որ խորհրդարանի նախագահը հետ է ուղարկել հիշյալ օրինագիծը:

«Թուրքիայի խորհրդարանում նման խառնակիչ քայլ անելը բոլորիս համար է նվաստացուցիչ պահվածք։ Ակնհայտ է, թե ում հետ է համագործակցում այս փտած պատգամավորը: Ես զգուշացնում եմ բոլորին` Թուրքիայի խորհրդարանը ոչ մուսուլման փոքրամասնությունների համար մարտահրավերների վայր չէ»,- այսպիսի խոսքերով հանդես գալուց հետո Դևլեթ Բահչելին դիմել է Քեմալ Քըլըչդարօղլուն` ասելով. «Հարգելի պարոն Քըլըչդարօղլու, վերջապես ե՞րբ եք այսպես կոչված ցեղասպանության պնդումների մասին այնքան խոսելու, որքան էլեկտրաէներգիայի մասին եք խոսում: Մեր անցյալը թուրքական է, մեր ներկան թուրքական է, ուրեմն մեր ապագան էլ կլինի թուրքական»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930