Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ժողովրդավարությունն ու խաղաղության օրակարգը չունի այլընտրանք, և մենք ժողովիդի հետ այն պաշտպանելու ենք ամեն գնով. Արթուր Հովհաննիսյան

Ապրիլ 26,2022 16:46

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խմբակցության մեդիա պատասխանատու Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Խորհրդարանում հայտնված ռեւանշիստներն այս օրերին չեն փորձում պարզապես երևանյան ճանապարհները փակել, նրանք փորձում են փակել Հայաստանի եւ Արցախի ժողովրդի խաղաղության ճանապարհը։

Նոյեմբերի 9-ի վարձկան ակտիվիստներ, նախկին թալանչի պաշտոնյաներ, խաղաղ ցուցարարների վրա նռնակ նետող նախկին ոստիկաններ, ոչ պատերազմական իրավիճակում բանակը թալանող ու պատերազմի ընթացքում իր զինվորներին լքող ու փախչող նախկին հրամանատարներ, պատերազմի օրերին բանակից փախած ու Երևանում պետական շենքեր ջարդողներ եւ շատ այլ հակապետական տարրեր հավաքվել են իրար գլխի, որպեսզի կրկին Արցախն օգտագործեն, որպես իշխանության ձեւավորման աղբյուր։
Նրանք ասում են, որ սա իրենց վերջին փամփուշտն է` մոռանալով, որ 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններին ժողովուրդն արդեն վերջին փամփուշտն օգտագործել է, եւ անվրեպ։

Այն ինչ անում են Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի բանդաները դիմադրություն չէ իշխանությանը, այլ դիմադրություն է ժողովրդավարությանը, խաղաղությանը, պետականությանը եւ ժողովրդին։

Ժողովրդավարությունն ու խաղաղության օրակարգը չունի այլընտրանք, եւ մենք մեր ժողովիդի հետ այն պաշտպանելու ենք ամեն գնով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Դուք ձեր ժողովրդի հետ Շուշին պաշտպանեիք այ մեծախոսներ: Վախից թաքնվել էիք բունկեռներում նոյեմբերի 9-ից հետո էլ մկան ծակին 1000թուման էիք տալիս, հիմա էլի լեզուներդ բացվելա հա ոնց որ՞

    Էն որ ասում են մարդաչնման մարդաչհավան իսկական դու եք: Սաղին մի պոզոպոչ կպցրիք անգամ Լևոն Արոնյանին, ինքներդ բացի ֆեյզբուկում ու այլ վայրերում սենց բաժակաճառեր ասելուց ուրիշ բանի պիտանի չեք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930