Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը և ակնկալվող փաստաթղթերում Արցախին սպառնացող հավանական վտանգները

Ապրիլ 26,2022 16:28

Ապրիլի 26-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները խորհրդարան են հրավիրել ԱԳ նախարար Դ.Բաբայանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ընթացող վերջին զարգացումները:

Քննարկվել են տարբեր ձևաչափերով Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը և դրա արդյունքում ակնկալվող փաստաթղթերի մեջ Արցախի Հանրապետությանը սպառնացող հավանական վտանգները:

Երկուստեք կարևորել են ապրիլի 14-ի ԱԺ հայտարարության լույսի ներքո Արցախի Հանրապետության կարգավիճակի, սահմանների և անվտանգության հիմնախնդիրների արտացոլումը ստորագրվելիք ցանկացած փաստաթղթում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված Դ. Բաբայանի առցանց ասուլիսին, որը, ըստ Դ. Բաբայանի, ռադիոկայանի կողմից լրիվ չէր ներկայացվել և իր պահանջով վերացվել է «վրիպումը»:

Խմբակցությունների ղեկավարները փաստել են, որ հիշյալ ռադիոկայանի նման «վրիպումները» դարձել են պարբերաբար և մնում է հասկանալ՝ ինչո՞ւ կամ ո՞ւմ պատվերով է կատարվում այդ ամենը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930