Քիչ առաջ զոհվածների ծնողների դեպի դատախազություն երթի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ։
Parents of servicemen who were killed during the 44-day war hold a protest march demanding the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan on the Abovyan street in Yerevan, Armenia
Պարոնյան թատրոնի և դատախազության շենքի մոտ գտնվող նրբանցքից սպիտակ գույնի «Գազել» մակնիշի մեքենա դուրս եկավ և մխրճվեց երթի մասնակիցների մեջ։
Երթի մասնակիցները դես ու դեն վազեցին, գազելի վարորդը դուռը բացեց և սկսեց գոռգոռալ. «Ամբողջ օրը պարապ-սարապ ման եք գալիս, զզվցրիք»։
Parents of servicemen who were killed during the 44-day war hold a protest march demanding the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan on the Abovyan street in Yerevan, Armenia
Զոհվածների հարազատների և գազելի վարորդի միջև քաշքշուկ սկսվեց։ Այդ պահին այստեղ էր նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և այլ ընդդիմադիր առաջնորդներ։ Ոստիկանների և ընդդիմության ղեկավարների միջամտությամբ միջադեպը հարթվեց։ Գազելն արագ լքեց տարածքը։
Parents of servicemen who were killed during the 44-day war hold a protest action demanding the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan on Charles Aznavour Square of Yerevan, Armenia
Հիշեցնենք, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն այսօր հավաք էին նախաձեռնել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: