Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետքասե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Անհնար էր պատկերացնել, որ մի օր այս վիճակում կհայտնվեինք, բայց սա իրականություն է: Սա այն Հայաստանն է, որտեղ իշխանություն զավթեցին «ժող ջան» գոչելով, բայց իրականում ազգը ատողները: Երևանի կենտրոնում ոստիկանները հարձակվել են տարեց մարդու վրա, որը պարզապես դիտողություն արեց բիրտ ուժ կիրառելու համար…
Այս ոստիկանները «մոռացել» են, որ իրենց գործընկերները զոհվեցին հանուն Հայրենիքի, սակայն ինչպես ՀՀ վարչապետն ասաց. կարող էին և չզոհվել… Իշխանություն զավթածները խլեցին ազգի սերուցքը, Հայրենիքը, անցել են Արժանապատվությանը…
Օրեր առաջ Ստեփանակերտում ոստիկանը կանգնեցրեց երեխային, կռացավ ու կապեց կոշիկի արձակված քուղը:
Կարդացեք նաև