Այսօր Ազատության հրապարակից «Հայրենիք» կուսակցությանն անդամներն ու աջակիցները մեկնարկեցին այս անգամ մոպեդներով ակցիա: Հիշեցնենք, որ երեկ սկուտերներով էին ակցիա իրականացնում Երեւանի փողոցներում:
Ոստիկանության լրատվականից տեղեկացանք, որ այս պահին ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել այդ մոպեդներով ակցիա իրականացնող 6 ակտիվիստներ՝ կառավարության շենքի մոտից, Կորյուն-Աբովյան խաչմերուկի հատվածից եւ Հաղթանակի կամրջի մոտից:
Թե ինչ կարգավիճակով են նրանք բերման ենթարկվել՝ ոստիկանությունից պարզաբանեցին, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով է, այն է՝ հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը: Դրա համար նախատեսվում է տուգանք ու բերման ենթարկվելուց 3 ժամվա ընթացքում նրանց ազատ կազատեն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ