Լրահոս
Օրվա լրահոսը

New York Times-ի գովազդում Բորիս Ջոնսոնին կոչ է արվել «արդարություն բերել Հայոց ցեղասպանության հարցում»

Ապրիլ 26,2022 15:14

Ermenihaber. Աշխարհի ամենաշատ վաճառվող թերթերից մեկի՝ New York Times-ի ապրիլի 25-ի համարում զետեղված գովազդում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կոչ է արվել «արդարություն բերել Հայոց ցեղասպանության հարցում»: Շեշտվել է, որ 1915-1923 թվականներին ցեղասպանվել է 1․5 հայ։

Թերթի նշյալ համարի 5-րդ էջի ստորին հատվածում պատկերված է Ջոնսոնը, նրա վերևում՝ Օսմանյան Թուրքիայի վերջին շրջանում կրթության և ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Ալի Քեմալի նկարը, որը եղել է Ջոնսոնի հոր պապիկը:

Նկարների մեջտեղում էլ հետևյալ գրությունն է. «Այս մեծ մարդը քո մեծ պապն է: Նա թուրք լրագրող ու քաղաքական գործիչ էր: Նրան դավաճան հայտարարեցին այն բանի համար, որ ցանկանում էր պատժել Հայոց ցեղասպանության պատասխանատուներին: Վերջում էլ փողոցում սպանեցին»:

Ներքևի աջ անկյունում էլ զետեղված է Ջոնսոնին ուղղված վերոհիշյալ կոչը՝ «Արդարություն բեր Հայոց ցեղասպանության հարցում»:

Ուշագրավ է, որ թեմային անդրադարձել են նաև թուրքական լրատվամիջոցները՝ նշելով, որ գովազդի պատվիրատուն հայ գործարար Րաֆֆի Մանուկյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930