ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Թուրքական ծայրահեղ աջական «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը Թուրքիայի խորհրդարանին առաջարկել է Հայաստանի հետ սահմանի հսկիչ-անցագրային կետը կոչել Թալեաթ փաշայի անունով։
«Ժամանակն է անկեղծորեն ցույց տալ մեր վերաբերմունքը այսպես կոչված Հայոց ցեղասպանության նկատմամբ», – հայտարարել է քաղաքական գործիչը:
Հիշեցնեմ, որ Արցախի դեմ թուրք֊ադրբեջանական ագրեսիային նվիրված ռազմական շքերթի ժամանակ` 2020 թ. դեկտեմբերին, Ալիևի կողքին կանգնած Էրդողանը իր ելույթում հայտարարել էր` հիմա Էնվեր Փաշայի հոգին փառավորվեց։ Այսպիսով, Ցեղասպանության հեղինակներով հպարտանալով, «Գորշ գայլերի» նշանը պարզած մեր հակառակորդ հարևանները համոզում են, որ միտված են խաղաղություն կառուցել մեզ հետ։
Կարդացեք նաև