Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այնպիսի իրավիճակ է, որ կամ մնալու ենք, կամ բնաջնջվենք». Ուսանողները մտել են բուհեր

Ապրիլ 26,2022 13:24

«Երիտասարդության ձայն» նախաձեռնության անդամները, որոնք նաեւ ԵՊՀ ուսանողներ են, մտան Երեւանի պետական համալսարանի շենք: Ավելի վաղ իրազեկման ցույց իրականացնող ուսանողները եղել էին տնտեսագիտական համալսարանում եւ բուհի դիմաց ամրացրել Արցախի դրոշը: Նրանք այլ ուսանողների կոչ էին անում միանալ իրենց:

Ուսանողները փորձեցին հանդիպել նաեւ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ, սակայն պարզվեց, որ նա տեղում չէ: Նրանք տարակուսանք հայտնեցին` ուր կարող է լինել ռեկտորն աշխատանքային ժամին: Նրանցից մեկն էլ նշեց. «Այս մարդը, որ չի ցանկանում հանդիպել իր իսկ բուհի ուսանողների հետ, մի՞թե արժանի է կոչվելու Մայր բուհի ռեկտոր…Նա փաստորեն համարձակություն չունի կանգնելու իր ուսանողների առջեւ եւ պատասխանելու մի քանի հարցերի»:

Ուսանողները լրագրողներին ասացին, որ իրավիճակի հետ կապված հարցեր են ուզում ուղղել ռեկտորին`հայ-թուրքական նոր օրակարգի, անվտանգային խնդիրների եւ Հայաստանի ու Արցախի վերաբերյալ:

«Շատ կարեւոր հարց ենք ուզում հղել ռեկտորին, որի պատասխանը առանցքային նշանակություն է ունենալու թե մեր, թե ԵՊՀ, եւ թե բոլոր համալսարանների ուսանողների համար: Եվ եթե անգամ այսօր էլ չհղենք այդ հարցը, միեւնույն է՝ դեռ վերադառնալու ենք, պարոն Հովհաննիսյանին տալու ենք այդ հարցը…Մայր բուհը պետականության ակունքներում է կանգնած եւ առանցքային նշանակություն է միշտ ունեցել»,-ասաց մի ուսանող:

Ուսանողները ԵՊՀ պատերին եւս փակցրին Արցախի փոքրիկ դրոշը: «Մենք ուզում ենք ասել, որ հայրենիքը մեր սրբությունն է, մենք չենք ընդունում այն արտահայտությունը, որ խաղաղության դարաշրջան ենք բացելու թուրքի հետ, այն ժողովրդի հետ, որը 1915 է կազմակերպել: Մենք ջահերով երթ կազմակերպեցինք` ներքին թշնամուն ապացուցելու համար, որ չենք մոռանալու 1915-ը եւ չենք բացելու խաղաղության դարաշրջան, մեր հավաքի նպատակն է ոտքի հանել երիտասարդներին, որպեսզի միանան մեր պայքարին, որովհետեւ այնպիսի իրավիճակ է, որ կամ մնալու ենք, կամ բնաջնջվենք»,-ասաց մի ուսանողուհի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930