Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների պատվիրակությանը՝ դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ։
Հանդիպմանն արծարծվել են գլոբալ և տարածաշրջանային գործընթացներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, հայկական երկու հանրապետությունների արտաքին քաղաքականությանը և մի շարք այլ թեմաների առնչվող հարցեր։
Նախարարը բարձր է գնահատել դիվանագիտական դպրոցի տեղն ու դերը հայ դիվանագետների պատրաստման գործում՝ գոհունակությամբ նշելով, որ Արցախի դիվանագիտական կորպուսում ևս մեծ է դպրոցի շրջանավարտների թիվը։
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն