Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ գոյություն ունի միջուկային պատերազմի իրական վտանգ:
«Այժմ ռիսկերը միանգամայն իրական են: Ես չէի ուզի, որ դրանք արհեստականորեն փչեն: Բայց ցանկացողները քիչ չեն: Վտանգը լուրջ է, իրական: Այն չի կարելի թերագնահատել»,- ասել է նա Առաջին ալիքի եթերում:
Համեմատելով ներկա իրավիճակը Կարիբյան ճգնաժամի հետ՝ Լավրովն ասել է, որ այն ժամանակ, ինչպես որ հիմա շատ քիչ են «գրված օրենքները»: Բայց, նրա խոսքով, Մոսկվայի համար հասկանալի էր՝ ինչպես է իրեն պահում Վաշինգտոնը, իսկ Վաշինգտոնի համար՝ ինչպես է իրեն պահում Մոսկվան:
Լավրովը նաև նշել է, որ Կարիբյան ճգնաժամի ժամանակ «կար շփման խողովակ, որին վստահում էին» ԱՄՆ-ի և ԽՍՀՄ առաջնորդները: «Այժմ չկա այդպիսի խողովակ, և ոչ մեկը չի փորձում դա ստեղծի»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ