Լրահոս
Օրվա լրահոսը

Տիրան Խաչատրյան. «Ցնդաբանություն է կարծել, թե այս կարգի միջոցառումները կարող են պատերազմական իրավիճակներ ստեղծել». «Իրավունք»

Ապրիլ 26,2022 11:25

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները ամեն կերպ փորձում են հանրության մեջ «ներարկել», թե այս օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաները, հանրահավաքները կարող են պատերազմի պատճառ դառնալ: Մինչդեռ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը գտնում է, որ ցնդաբանություն է կարծել, թե այս կարգի միջոցառումները կարող են պատերազմական իրավիճակներ ստեղծել:

Սրանք ներպետական խնդիրներ են, իսկ եթե կան որոշակի նկրտումներ ունեցող հարեւաններ կամ պետություններ` ոչ հարեւան, որոնք ունեն իրենց ծրագրերը, թե պետության ներսում ինչ է կատարվում, ինչի համար է կատարվում, իրենց համար նշանակություն չունի: Ընդամենը կարող է նպաստավոր պայմանների պահը համընկնել դրա հետ: Բայց ասել, որ դա հակառակորդի, թշնամու ջրաղացին ջուր լցնելու միտում ունի, միանշանակ այդպես չէ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930