Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության տարելիցի կոնտեքստում ևս իշխանություններն առաջ են մղում «խաղաղության դարաշրջանի» թեման. «Փաստ»

Ապրիլ 26,2022 10:20

Ուշագրավ դիտարկումներ կարելի է գտնել Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ հղված ուղերձում։

Առաջին հերթին աչքի է զարնում, որ այնտեղ որևէ խոսք չկա Թուրքիայի կողմից ժխտողականության քաղաքականության շարունակականության և սեփական պատմությանը առերեսվելուց հրաժարվելու մասին։ Փաշինյանը միայն հիշատակում է, թե իրենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ են վարում, հույս ունեն, որ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են և կկարողանան այս ուղղությամբ շարժվել առաջ:

Փաստորեն, Հայոց ցեղասպանության տարելիցի կոնտեքստում ևս ՀՀ իշխանություններն առաջ են մղում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու «խաղաղության դարաշրջանի» թեման։

Պաշտոնական Անկարայի մոտեցումներում որևէ փոփոխություն չկա, թուրքը մնում է նույն թուրքը, ինչ մեկ դար առաջ էր, և նրանց հետ հնարավոր չէ ճանապարհ գնալ։

Եվ այս պայմաններում ի՞նչ խաղաղության օրակարգի մասին կարող է խոսք լինել։ Ինչքա՞ն պետք է պատրանքներով առաջ շարժվենք, մի՞թե հաշվի չենք առնում պատմության դասերը, որ ոչ մի կերպ չի կարելի թուրքի վրա հույս դնել ու անընդհատ խոսել խաղաղությունից, ինչպես անում է Փաշինյանի ղեկավարած իշխանությունը։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930