Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական Անկարան համառորեն չի գնում իր սխալներն ընդունելու եւ դրանք ուղղելու ճանապարհով. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 26,2022 10:07

Թուրքիայի ԱԳ նախարարի հետ տեղի ունեցած վերջին միջադեպում էականն այն է, որ պաշտոնական Անկարայի արտաքին քաղաքականության պատասխանատուն չի կարողանում թաքցնել իր երկրի իրական նկրտումները հայ ժողովրդի ներկայացուցիչների հանդեպ այն ժամանակ, երբ վերջին 100 տարվա ընթացքում առաջին անգամ ընթանում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններ հաստատելու գործընթաց:

Սա Թուրքիայի իրական՝ մտրակի քաղաքականությունն է, որը նա վարել եւ վարում է իր բոլոր հարեւանների հանդեպ:

Թուրքիան Թուրքիա չէր լինի, եթե սրան զուգահեռ չտաներ իր կարկանդակի քաղաքականությունը: Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը, հրապարակված՝ Էրդողանի ուղերձում ավանդական ժխտողական քաղաքականություն փաստող դրույթներից բացի, հնչեցին նաեւ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու կոչեր: Թուրքիայի առաջնորդն իր ուղերձում խոսում է Հայաստանի հետ միասնական ապագա կառուցելու մասին՝ հիշեցնելով 1000 տարվա համակեցության փաստը:

Փաստորեն, Էրդողանը լավ է հիշում, թե մոտավորապես երբ են իր նախնիները ներխուժել հայերի բնօրրան եւ պարբերական ջարդերի ու արտաքսումների միջոցով խլել նրա մեծ մասը: Սակայն, եթե նա անկեղծ է հայերի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, ապա պետք է ընդունի իր իրավանախորդների իրականացրած՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության իրողությունը, որն էլ միակ գրավականն է նոր էջից հարաբերություններ հաստատելու համար: Պաշտոնական Անկարան, սակայն, համառորեն չի գնում իր սխալներն ընդունելու եւ դրանք ուղղելու ճանապարհով: Ցանկացած միջպետական հարաբերությունների կառուցման հիմքում ցեմենտող տարրը վստահությունն է, իսկ առանց երկու ժողովուրդների միջեւ նախկին հիմնահարցերի հարթման հարաբերություններ հաստատելը հեռանկար չունի, սա էլ այն դեպքում, երբ խոսքը մարդկության դեմ կատարված ամենամեծ հանցագործություններից մեկի՝ ցեղասպանության փաստի մասին է:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930