Լրահոս
Օրվա լրահոսը

Այլեւս հայկական հանրությունը միավորող որեւէ գաղափար եւ տեսլական գոյություն չունի. «Հրապարակ»

Ապրիլ 26,2022 09:50

Համազգային խնդիրները, որոնք ծառացել են մեր հասարակության առաջ, թվում է` մեզ պետք է ավելի համախմբված ու միասնական դարձնեին, բայց մենք օրեցօր ավելի ու ավելի ենք տարանջատվում միմյանցից, եւ կարծիքների բախումը վերածվում է թշնամանքի ու անհաղթահարելի հակասությունների: Այլեւս հայկական հանրությունը միավորող որեւէ գաղափար եւ տեսլական գոյություն չունի: Անգամ Արցախի եւ ցեղասպանության հարցում մեր հասարակությունը բաժանվել է թշնամական ու միմյանց մերժող բանակների: Թշնամու հանդեպ վերաբերմունքն էլ է հակասական․ ոմանք պատրաստ են ներել թուրքին ու ադրբեջանցուն, նրա հետ բարեկամանալ ու եղբայրանալ, մյուսները կարծում են, որ մեր հանդեպ կատարված ոճրագործությունները` լինի 1915 թվի, թե 2020, ներման ենթակա չեն: Թվում էր` մեզ համախմբում են մեր անցյալի, մեր անմեղ նահատակների հիշատակի հանդեպ հարգանքն ու հիշողությունը, պարզվեց` դա էլ մնայուն զգացում չէ:

Արցախն էլ, պարզվեց, կարող է գոյատեւել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում` «մի փոքր իջեցված կարգավիճակի» պայմաններում: Բանակ էլ կարող ենք չունենալ, որովհետեւ խաղաղություն` նշանակում է սահմանին ոչ թե բանակ ունենալ, այլ մի քանի սահմանապահ:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ օրաթերթի» այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930