Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էկոպայուսակները՝ լոռեցի կանանց զբաղվածության խթանման միջոց

Ապրիլ 25,2022 23:50

Այսօր «Քաղաքացու Ձայնը» հաղորդման շրջանակներում «Էկոպայուսակը՝ որպես այլընտրանքային զարգացման ուղղություն» խորագրով քննարկմանը մասնակցում էր «Էկո պայուսակ ինձ հետ» սոցիալական ձեռնարկատիրության հիմնադիր Հռիփսիմե Քոչարյանը։

Սկզբնական շրջանում ծրագիրն իրականացվում էր միայն Երեւանում, որին միացել էին այն մայրիկները, ովքեր ունեն խնդիրներով երեխաներ. «Գրեթե 2 տարի մենք փնտրեցինք եւ գտանք մայրիկներ՝ տարբեր կրթական համալիրներում, արտադրամասերում կարուձեւի հմտություն տրամադրեցինք: 54 մայրիկ, այս տարի ունենք եւս 1 մայրիկ, ով դեռեւս չի ավարտել, եւ այդպես սկսեցինք աշխատել: Սկզբում չէինք հրապարակում, որովհետեւ քանակություն չունեինք, հետո արդեն 2020 թվականից սկսեցինք աշխատել»,- պատմեց Հռիփսիմե Քոչարյանն ու շարունակեց. «Պոլիէթիլենային տոպրակներին փոխարինող էկոպայուսակների արտադրությամբ սկսեցին զբաղվել, որպեսզի աջակցենք բնությանը թափոնները նվազեցնելուն: Շատ լավ է, որ նման նախաձեռնություն կա, քանի որ եւ՛ տնտեսությունն է զարգանում եւ դա էլ նպաստում է, որպեսզի մարդկանց գիտակցական մակարդակը բարձրանա եւ իրենք գնեն պլաստիկ տոպրակների այլընտրանք՝ կտորե պայուսակները, կլինեն՝ էկո, թե գունավորում անցած»:

Այս պահին միայն պայուսակներ են կարում, սակայն ունեն մայրիկներ, որոնք 1 տարի սովորել են նաեւ հագուստի մոդելավորում եւ իրենք արդեն առանձնացել են եւ ինքնուրույն այլ արտադրություն ունեն. «Ունենք մայրիկներ, ովքեր սովորել են այլ հմտություններ եւս՝ խեցեգործություն, ոսկերչություն եւ այլն: Մայրիկ ունենք, որ ինքնուրույն զարդեր է պատրաստում եւ կարողանում է որոշակի հաջողություններ գրանցել: Մենք այս պահին աշխատում ենք 12 մայրիկի հետ»,- ասաց Հռիփսիմեն:

Նա նշեց նաեւ, որ այս պահին շուկայում ունեն իրենց կայուն տեղը. «Շուկայում մենք դիրքավորված ենք, ունենք նաեւ մրցակիցներ, բայց դա միայն նպաստում է որպեսզի մեր պատվերներն ավելի շատանան»,- ասաց Հռիփսիմե Քոչարյանը, հավելելով, որ աշխատանքի ընթացքում հասկացել է, որ ցանկանում է անպայման աշխատել նաեւ լոռեցի կանանց հետ: Եվ այս տարվա հունվար ամսից համագործակցում են նաեւ Ալավերդի քաղաքում բնակվող 4 կանանց հետ. «Այս դեպքում մեզ համար կարեւոր չի ունեն իրենք խնդրով բալիկ, թե ոչ: Իրենք արդեն իսկ բնակվելով մարզում աշխատանք ձեռք բերելու որոշակի սահմանափակումներ ունեն: Ալավերդին ռեզերվային տարածք է, եւ եթե մեր մայրիկներն ունեն զբաղվածություն մենք արդեն կուղարկենք Ալավերդի եւ կփորձենք այստեղ էլ կանանց որոշակի պատվերներով ապահովել»:

Հաղորդման ընթացքում կխոսվի Ալավերդիում էկոպայուսակների արտադրության և զարգացման հեռանկարների մասին։

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Հռիփսիմեն տեղեկացրեց, որ բացի էկոպայուսակները նախատեսում են այլ արտադրանքներ եւս ստեղծել. «Հիմա ուզում ենք նաեւ շապիկների եւ հուդիների արտադրություն սկսել, որպեսզի կարողանանք եւ՛ կայունություն ապահովել մեր կանանց խմբերի, եւ՛ կարողանանք նոր աշխատատեղեր բացել եւ մեզ համար շատ կարեւոր է որպեսզի մայրիկներն ու կանայք իրենց բավարարված զգան իրենց աշխատանքով»,- եզրափակեց Հռիփսիմեն:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930