Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցուցարար երիտասարդներից մեկը վերցրեց Արցախի դրոշն ու վազելով ներխուժեց խոտածածկ տարածք՝ ծածանելով այն

Ապրիլ 25,2022 23:30

«Այսօր դրված է Արցախի լինել-չլինելու հարցը, ՀՀ-ի ինքնիշխանության հարցը։ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»,-Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում այսօր բարձրախոսով հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա մի քանի ցուցարարների հետ ներխուժել էր մարզադաշտ՝ «Փյունիկ-Նորավանք» խաղի ժամանակ ներկաների ուշադրությունը հրավիրելով դիմադրության շարժման օրակարգի վրա։ «Նիկոլ՝ դավաճան»,-բղավում էին ցուցարարները։ «Հանուն Հայաստանի եւ Արցախի՝ միացեք»,-կոչ արեց Նաիրա Զոհրաբյանը։ Ներկաներից մեկը նետեց․ «Սպորտը մի խառնեք քաղաքականության հետ»։ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց․ «Սպորտը կապ չունի, բոլորս հայ ենք»։ Ապա ցուցարար երիտասարդներից մեկը վերցրեց Արցախի դրոշն ու վազելով ներխուժեց խոտածածկ տարածք՝ ծածանելով այն։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930