Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի հրապարակը փակվեց․ «Այստեղ Արցախի դրոշն ենք դրել եւ տեր ենք դրան»

Ապրիլ 25,2022 21:50

Ինչպես հայտնել էինք, Կոմիտասի պողոտայում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու բակից այսօր մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ հանուն Արցախի փրկության գաղափարի շուրջ միավորման երթը։ Ցուցարարները հասան Ֆրանսիայի հրապարակ եւ փակեցին այն։ «Մենք այստեղ Արցախի դրոշն ենք տեղադրել եւ տեր ենք նրան»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ապա ոստիկաններին կոչ արեց մնալ իրավասությունների շրջանակում եւ «ծաղրածուի հրահանգով» չփորձել ժողովրդի հետ հարցեր ունենալ․ «Լավ իմացեք, որ այսուհետեւ ժողովուրդն է որոշելու, թե ՀՀ-ում ինչ է լինելու»։

Քիչ անց Ազատության հրապարակից շարժված երթը եւս միացավ Ֆրանսիայի հրապարակում կատարվողին։ «Նպատակը մեկն է՝ չարիքի իշխանությանը հեռացնել»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։ Մինչեւ Ֆրանսիայի հրապարակ հասնելը Բաղրամյան պողոտայով իջնող երթի մասնակիցները մի պահ նստեցին գետնին՝ կաթվածահար անելով երթեւեկությունը։ Ֆրանսիայի հրապարակում այս ժամերին հանրահավաք կլինի,  կհնչեն հայտարարություններ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930