Լրահոս
Օրվա լրահոսը

Մաշտոցի պողոտան կաթվածահար եղավ․ թվով 2-րդ բազմամարդ երթը շարժվում է Ֆրանսիայի հրապարակ

Ապրիլ 25,2022 21:33

Ինչպես հայտնել էինք, Կոմիտասի պողոտայում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու բակից այսօր մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ հանուն Արցախի փրկության գաղափարի շուրջ միավորման երթը։ Իրենց հերթին Ազատության հրապարակից ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանի, «Հայրենիք» կուսակցության եւ նրանց համակիրների երթն ընթացավ դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Բողոքի երթերն այսօր Ֆրանսիայի հրապարակում են միավորվելու։ Մեծաթիվ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ մի պահ քաշքշուկ եղավ, իրավիճակը լարվեց։

Ցուցարարներ ջանքերով միջադեպը շարունակություն չունեցավ, երթը շարունակվեց։ «Առանց թուրքի Հայաստան»,-բղավում էին ցուցարարները։ «Բռունցքները բարձր, իրար հետ՝ մինչեւ հաղթանակ։ Մեր պայքարն անկասելի է։ Անպայման ունենալու ենք հաղթանակ»,-բարձրախոսով հայտարարեց Արթուր Վանեցյանը։ Այնուհետեւ ցուցարարները կաթվածահար արին Մաշտոցի պողոտան։ Ոստիկանները փորձեցին ազատել երթեւեկելի գոտին, կրկին քաշքշուկ եղավ։ Ցուցարարները նստեցին գետնին՝ գոռալով «հայեր միացեք»։ Հետո ցուցարարներն ինքնակամ կանգնեցին ու շարունակեցին երթը դեպի Ֆրանսիայի հրապարակ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. հայկ համբարձումեան says:

    բազմամա՞րդ
    մինչեւ ժամը 21:33ի դրութեամբ օդանկարով չիրազեկուիմ ՝ չեմ հաւատար.

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930