Լրահոս
Օրվա լրահոսը

«2018թ․ Նիկոլ Փաշինյանն արեց մեկ առանցքային բան»․ դիմադրության երթը Երեւանում

Ապրիլ 25,2022 21:03

«2018թ․ Նիկոլ Փաշինյանն արեց մեկ առանցքային բան՝ ժողովրդին խաբեց։ 2019թ․-ին խաբեց։ 2020թ․ պատերազմի ընթացքում արեց մեկ բան՝ խաբեց։ Նոյեմբերի իննին՝ մինչեւ խայտառակ փաստաթուղթ ստորագրելն ասում էր, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են»,-Երեւանի կենտրոնում բողոքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։ Ինչպես հայտնել էինք, Կոմիտասի պողոտայում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու բակից այսօր մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ հանուն Արցախի փրկության գաղափարի շուրջ միավորման երթը։

Արամ Վարդեւանյանը նշեց․ «Հետո պետք է պարզվեր, որ երկու-երեք օր՝ ոչ մի մարտ չկար։ Ասում էր, որ դատարանները պետք է անկախ լինեն, բայց շրջափակեց դատարանների մուտքերն ու ելքերը, ասաց՝ ո՞վ է այն դատավորը, ով կհամարձակվի իր ասածը չանել։ Հայ մարդու կամքը, սակայն, չի կոտրվելու։ Հայ մարդը կզած չի լինելու։ 2021թ․-ի ընտրություններից առաջ խոստանում էր Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա անել,Արցախի կարգավիճակի համար կռիվ տալ։ Փոխարենը նորից խաբեց։ Հիմա ինքն ու թիմակիցները խոսում են, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Չի՜ լինելու։ Հայ մարդը թույլ չի տալու»

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ իր հերթին հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանն ինքը խոստովանեց, որ ամեն ինչ պարզ էր, սակայն չորս հազար զինվորի տարավ մահվան․ «Ի՞նչ է սա, եթե ոչ դավաճան։ Ի՞նչ են անում դավաճանին։ Հարցը տվեք ինքներդ ձեզ, եւ վստահ եմ, որ կիջնեք փողոց ու կմիանաք դիմադրության պայքարին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930