Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաբեբա» գրությամբ Փաշինյանի նկարը՝ արագաչափին․ ոստիկանները քաշքշեցին քաղաքացիներին

Ապրիլ 25,2022 20:45

Ինչպես հայտնել էինք, Կոմիտասի պողոտայում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու բակից այսօր մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ հանուն Արցախի փրկության գաղափարի շուրջ միավորման երթը։ Ցուցարարները մի պահ կանգ առան արագաչափերից մեկի մոտ։ Մեծ թվով ոստիկաններ փորձեցին խոչընդոտել, որպեսզի ցուցարարները չմոտենան մետաղական սյանը, սակայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դժվարությամբ կարողացավ բարձրանալ սյան վրա եւ «խաբեբա» գրությամբ Նիկոլ Փաշինյանի նկարը փախցրեց արագաչափի վրա։

«Ժողովուրդ, մենք մեր առաջ ինչ խնդիր դնենք՝ անելու ենք։ Այսպես է լինելու ամեն օր։ Այդ ծաղրածուին չենք նմանակում։ Չորս տարի առաջ խաբեց ժողովրդին եւ ասաց, որ արագաչափերը հանելու է»,-բղավեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Իրավիճակը լարվեց։ Րոպեներ շարունակ քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ էր։ Ցուցարարները բղավելով կոչ արեցին մոտենալ ոստիկաններին, որպեսզի որեւէ ցուցարարի չկարողանան բերման ենթարկել։

«Ժողովուրդ, հետ եք քաշվում, ոստիկաններ, մի սադրեք»,-լսվում էր բարձրախոսից։ Կադրերում տեղ-տեղ ձեռնամարտ երեւաց։ «Ոստիկանը Նիկոլ չի, ոստիկանը հայ է»,-բղավում էր ցուցարարը։ Քաղաքացիները վերեւ պարզեցին ձեռքերը՝ ցույց տալու համար, որ իրենք բախում չեն ուզում։ Քիչ անց իրավիճակը հանդարտվեց, երթը շարունակվեց։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930