Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի ուժ, որը պատերազմի խորհրդանիշ է, չի կարող այլ ուժին անվանել «պատերազմ ուզող»․ Աննա Գրիգորյան

Ապրիլ 25,2022 20:03

Կոմիտասի պողոտայում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու բակից այսօր մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ հանուն Արցախի փրկության գաղափարի շուրջ միավորման երթը։

«Ժողովուրդը պահանջում է, որ մենք ավելի ակտիվ ու գործուն քայլեր ձեռնարկենք, եւ այսօրվանից  շատ ավելի ակտիվ փուլ ենք մտել։ Մեր պայքարը հաջողելու է, քանի որ նժարին ՀՀ անվտանգությունն են եւ Արցախը։ Իշխանությունը պնդում է, թե իրենք խաղաղությունից են խոսում, իսկ մենք իբր պատերազմի օրակարգ ենք բերում։ Այսպես խոսում են մարդիկ, որոնք նույնական են պատերազմի հետ, որովհետեւ նրանց օրոք է ողբերգական պատերազմը եղել»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Արցախն Ադրբեջանի կազմում չթողնելու հանրային պահանջ կա, ինչպես եւ մեր տարածքները թշնամուն չզիջելու։ Փաշինյանի հեռացումն առաջին քայլն է, որից հետո հայ ժողովրդի պայքարն է սկսվելու։ Մեր խնդիրն է ասել, որ յուրաքանչյուրից է կախված միասնական պայքարը»,-շեշտեց նա։

Իշխանության ներկայացուցիչների պնդմանն ի պատասխան, թե ընդդիմության ուզածը նոր պատերազմն է, Աննա Գրիգորյանը նշեց․ «Մի ուժ, որը պատերազմի խորհրդանիշ է, չի կարող այլ ուժին անվանել «պատերազմ ուզող»։ Նոյեմբերի իննից շարունակական պատերազմի մեջ ենք։ Երեկ ադրբեջանցիները հերթական հենակետն են դրել Ներքին հանդ գյուղի տարածքում՝ ՀՀ սուվերեն տարածքում։ Սա այս ուժի անգործության արդյունքն է։ Այս իշխանության «խաղաղությունը» պարունակական պատերազմն է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930