Ինչպես հայտնել էինք, մեկ ժամ առաջ ոստիկանությունը փակել էր Սայաթ Նովայի փողոցը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ անող ցուցարարներին թույլ չտալով մոտենալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակին․ բերման ենթարկվածները կենտրոնի բաժանմունքում են։ Այդտեղ էլ լրագրողների հետ ճեպազրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտնեց, որ բերման է ենթարկվել տասից ավելի մարդ․ «Առնվազն երեքը մարմնական վնասվածքներ ունեն՝ ուժ կիրառելու, խփելու հետեւանքով։ Ինչ է թե կապիտուլյանտը վախենում է, որ մոտենում ենք կապիտուլյանտների որջին, ոստիկաններն էլ ստիպված ծառայում են նրան։ Մենք այստեղից չենք գնալու։ Ինչ ուզում է լինի՝ իշխանությունը սա չի կարող կասեցնել։ Ոչ ուժն է հերիքելու, ոչ էլ դուխը»։
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց․ «Կապիտուլյանտի շաքարը մեր երիտասարդները բարձրացրել են, եւ գնալով շաքարի դոզան բարձրանալու է, ինսուլինը չի օգնելու, որովհետեւ ազգն արթնանում է թմբիրից եւ գիտակցում, որ Էրդողանից եւ Ալիեւից բացի կա ներքին սպառնալիք՝ կապիտուլյանտների խումբը։ Վստահ եմ, որ ոստիկանները սա սիրով չեն անում, բայց երբ մենք շատանանք, ինչպես եղավ ջահերով երթի ժամանակ, ոստիկաններն ու ուժայիններն էլ են միանալու ժողովրդին։ Սա հայրենիքի համար պայքար է»։
Նկատառմանն ի պատասխան, որ 2018թ․-ին մարդիկ ցույց էին անում, իսկ ոստիկանները չէին խոչընդոտում, Էդուարդ Շարմազանովը նշեց․ «Որովհետեւ այդ ժամանակ նորմալ իշխանություն ունեինք, որը ժողովրդի մասին էր մտածում՝ անկախ նրանից, թե սրանք ինչ հեքիաթներ կպատմեին։ Սրանք ռեժիմ եմ, տեսա՞ք՝ ճերմակ մազերով մարդուն ոնց տարան․․․Սա հայրենիքի խնդիր է։ Ես այ սենց կուշտ եմ իշխանությունից, խնդրեք էլ՝ չենք գալու։ Անձամբ ես։ Մեր խնդիրն այսօր երկրի գահավիճումը կանգնեցնելն է։ Ոստիկանները պետք է գիտակցեն, որ սրանով մեր դուխը չեն կոտրելու, որ սրանով ծառայում են Էրդողանի եւ Ալիեւի հրահանգները կատարողներին»։
19:15-Հայկ Մամիջանյանը հայտարարեց․ «Բերման ենթարկվածներին ցույց տրվեց բժշկական օգնություն։ Հասել ենք նրան, որ կապիտուլյանտների համար ուժ են կիրառում նաեւ աղջկա հանդեպ։ Առնվազն երեք-չորս հոգու հանդեպ բիրտ ուժ է կիրառվել՝ հարվածներ։ Որոշ դեպքերում ծեծին համարժեք գործողություն է եղել։ Հետեւանքը ծանր է լինելու։ Այն ոստիկանները, որոնք համարձակվում են խաղաղ ցուցարարների վրա ձեռք բարձրացնել, պատասխան են տալու՝ օրենքի տառին համապատասխան։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Աշոտյանն ու Շարմազանովը երբ մտան հրապարակ, մենք վեց ընկերներով հասկացանք որ անելիք չունենք սրանց կողքին ու հեռացանք։ Լիքը մարդ վարվեց նույն կերպ։ նենց որ իրական շարժում փչացնողները սրանք են։