Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազպրոմ Արմենիան» գնե՞լ է «ԷՅ-Ի-ՋԻ-Սերվիս»-ը

Ապրիլ 25,2022 19:30

«ԷՅ-Ի-ՋԻ-Սերվիս» ընկերությունը 2007 թ.-ին հիմնադրել է նախկին վարչապետ, «ՀայՌուսգազարդ» ընկերության նախկին տնօրեն Կարեն Կարապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Կարապետյանը:

Aravot.am-ի տեղեկություններով «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ձեռք է բերում «ԷՅ-Ի-ՋԻ-Սերվիս» ընկերությունը: Ըստ այդ լուրերի, գործարքը կայացել է, սակայն այդ մասին կողմերը դեռ չեն հայտնում:

Հիշեցնենք, որ «ԷՅ-Ի-ՋԻ-Սերվիս» ՍՊԸ-ն իրականացնում է ներտնային գազի սպառման համակարգերի տեխնիկական սպասարկումը հանրապետության ողջ տարածքում:

Ճի՞շտ են արդյոք վաճառքի մասին տեղեկությունները, ի՞նչ գնով է «Գազպրոմ Արմենիան» ձեռք բերել «ԷՅ-Ի-ՋԻ-Սերվիս» ընկերությունը, արդյոք «Գազպրոմ Արմենիա»-յի կազմո՞ւմ է գործելու տեխնիկական սպասարկում իրականացնող ընկերությունը հարցերին ի պատասխան, «Գազպրոմ Արմենիայի» լրատվական ծառայությունից Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին լուրը, հորդորեցին հարցերն ուղղել գրավոր:

«ԷՅ-Ի-ՋԻ-Սերվիս» ընկերությունից էլ հեռախոսազանգերին չպատասխանեցին:

Մինչ կստանանք մեր հարցերի գրավոր պատասխանները եւ կհրապարակենք, հիշեցնենք՝ «ԷՅ-Ի-ՋԻ-Սերվիս» ընկերությունը 2007 թվականին հիմնադրել է նախկին վարչապետ, «ՀայՌուսգազարդ» ընկերության նախկին տնօրեն Կարեն Կարապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Կարապետյանը, եւ մինչ 2009 թվականը եղել է բաժնետերերից մեկը:
Ըստ մամուլի հրապարակումների, այս ընկերության բաժնետերերից են նաեւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Արսեն Հարությունյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հորաքրոջ որդին եւ այլք:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930