Լրահոս
Օրվա լրահոսը

Հայությունը վերստին ոտքի կանգնեց՝ վերահաստատելու իր պահանջատիրությունը. ոգեկոչման միջոցառումներ Հայաստանում և սփյուռքում

Ապրիլ 25,2022 19:04

Անցնող շաբաթներին Հայրենիքում՝ Հայաստանում, Արցախում, Ջավախքում եւ Սփյուռքում հայությունը վերստին ոտքի կանգնեց՝ վերահաստատելու իր պահանջատիրությունը։ ­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան 100-րդ տարելիցին հաստատված եւ համազգային ընդունման արժանացած Հռ­չա­կա­գ­րի ո­գին ու բովանդակությունն ի­րենց ա­մուր հնչե­ղու­թյամբ շարունակում են մնալ հայության ար­դար սպա­սում­նե­րի եւ պահան­ջա­տի­րու­թյան ան­շեղ ու­ղե­գիծն ու քա­ղա­քա­կան ուխ­տը՝ մին­չեւ վերջ­նա­կան հա­տու­ցում։

Ապրիլի 21-ին Բերիո Հայոց թեմի առաջնորդը հոգեւորականների եւ հալեպահայ կազմակերպությունների, միությունների ներկայացուցիչների եւ Սիրիայի տարբեր նահանգներից ժամանած ազգային պատվիրակությունների հետ այցելեց Դեր Զորի Սրբոց Նահատակաց հուշահամալիր, որը հիմնովին քանդվել էր 2014-ի սեպտեմբերի 21-ին թուրքական հովանավորությունը վայելող ահաբեկչական խմբավորումների կողմից։ Այցելության նպատակն էր վերահաստատել հայության ուխտը եւ պահանջատիրությունը, ինչպես նաեւ սատարել, արաբ ժողովրդի հետ ձեռք ձեռքի, վերականգման աշխատանքներին։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ողջույնի ուղերձով դիմելով ուխտավորներին, ընդգծել է. «Ի սրտէ կ՚ողջունեմ ձեզ որպէս վկաները այս աւերակ բոյնը վերաշինելու խոստումին։ Դուք կը հնչեցնէք առաջին կանչը եւ հաւատացէք, որ այդ կանչին պիտի անսայ աշխարհասփիւռ ողջ հայութիւնը եւ փիւնիկի նման յարութիւն պիտի առնէ այս կառոյցը որպէս վկայարան հայոց տառապանքին ու գոյատեւելու անսասան կամքին»:

Ապրիլի 23-ին, քաղաքամայր Երեւանի Հանրապետության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք ձգվեց հայության վերածննդի, արդար պայքարի ու միասնության խորհրդանիշ դարձած՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների նախաձեռնած ավանդական Ջահերով երթը: Այս տարի այն կրում էր «Զարթնի՛ր լաո» խորագիրը։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, երթի մեկնարկից առաջ դիմելով հայ ժողովրդին, շեշտեց. «Այսօր այստեղ ենք՝ հայության անժամանցելի իրավունքները պաշտպանելու, մեր հիշողությանը տեր կանգնելու, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլեւս երբեք նոր ցեղասպանություն թույլ չտալու համար։ Այս երթը վերաիմաստավորվել, նոր երանգ, նոր շեշտադրումներ է ստացել հատկապես այժմ, երբ բեկումնային ժամանակ է, երբ գոյութենական վտանգների առջեւ ենք։ Զանգը հնչել է՝ սա նոր Սարդարապատի, նոր Բաշ Ապարանի, նոր զարթոնքի զանգն է։ Մեզանից, մեր միասնությունից, վճռականությունից, մինչեւ վերջ գնալու մեր կամքից է կախված, թե հետագա սերունդներն ինչպես կարտահայտվեն 2020-ականներին ապրածներիս մասին»։

Երեւանում մեկնարկած ջահերով երթին զուգահեռ՝ պահանջատեր հայության երթեր մեկնարկեցին նաեւ Հայաստանի, Արցախի, Ջավախքի, Լիբանանի, Սիրիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Կիպրոսի, Հունաստանի, Կանադայի, ԱՄՆ-ի, Նիդերլանդների, Արեւելյան Թրակիայի եւ Մակեդոնիայի հայահոծ քաղաքներում։

Հայկական եկեղեցիներում, մշակութային կենտրոններում անցկացվեցին բազմաթիվ ոգեկոչման միջոցառումներ։ Այսպես՝ ապրիլի 17-ին ՀՅԴ ­­Հու­նաս­տա­նի ­­Հայ դա­տի հանձ­նա­խումբն Աթենքի պա­տե­րազ­մա­կան թան­գա­րա­նում հայ եւ հույն բազմության, բարձրաստիճան պետական, քաղաքական գործիչների, զինվորականների եւ հոգեւորականների ներկայությամբ կազմակերպել էր քաղաքական դասախոսությունների շարք։ Հունաստանի կառավարության ու վար­չա­պե­տի ա­նու­նից ուղերձի խոսք ասաց Հունաստանի ար­տա­քին գոր­ծերի փոխ­նա­խա­րար ­­Քոս­թաս Ֆ­րա­կոեան­նիսը. «­­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը մարդ­կու­թյան հան­դեպ ամենաքստմնե­լի ո­ճիր­նե­րից է։ Մաս­նա­գետ­նե­րից եմ լսել, որ ցեղասպանության վերջին արարը մոռացությունն է, ճա­նաչ­ման լրիվ վերացումը։ ­­­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման գոր­ծըն­թա­ցը եր­կար եւ դժվար է ե­ղել հա­յե­րի հա­մար։ ­­Սա­կայն այ­սօր պետք է հպարտ լինեք, որ ա­վե­լի քան 30 եր­կր­ներ, 17 մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­ներ եւ այլ բազ­մա­թիվ կա­ռույց­ներ ճանաչել են ­­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան անժխտելիությունը»։

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 22-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերով տեղի ունեցավ ընդունելություն՝ բազմաթիվ խորհրդարանականների, Փարիզի քաղաքային խորհրդի անդամների եւ հարյուրավոր ֆրանսահայերի մասնակցությամբ։ Ընդունելության մեկնարկին ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաեւ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ` ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը եւ Արա Թորանյանը։

Ապրիլի 23-ին Հալեպի Ս. Երրորդություն եկեղեցում, երեք համայնքապետերի ներկայությամբ, «Պիտի հիշենք եւ պահանջենք» խորագրով կազմակերպված միջոցառման բանախոս՝ քաղաքական վերլուծաբան, դոկտոր Սարգիս Պուրունսուզյանը նախ պատմական փաստերով ներկայացրեց Օսմանյան կայսրությունում հայության տնտեսական կարողություններն ու ցեղասպանության դրդապատճառները, ապա հատուկ անդրադարձավ նաեւ մշակութային ցեղասպանությանը եւ մարդկային ու նյութական կորուստներին, հայ ժողովրդի ոչ նյութական հարստության կորստին՝ օրինակ բերելով արեւմտահայերենն ու նրա կորուստի վտանգը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով։

Ապրիլի 24-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում հայերը, ասորիները եւ հույները կոչով դիմեցին Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնին եւ Ավստրալիայի Դաշնային կառավարությանը՝ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։

Ապրիլի 24-ին «Մենք արդարություն ենք պահանջում» խորագրով ցույց է անցկացվել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ։ Դաշնակցական երիտասարդները կոչ են արել Թուրքիայի կառավարությանը՝ վերջ տալ 107 տարվա ժխտողականությանը եւ անդրադառնալ Հայոց ցեղասպանության հանցագործությանը ճանաչման, հատուցման եւ հայ ազգին հատուցման միջոցով: Այնուհետեւ ցուցարարները շարժվեցին դեպի Սպիտակ տուն՝ կոչ անելով Բայդենի վարչակազմին՝ օգնել կանխել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից երկրորդ ցեղասպանությունը՝ դադարեցնելով Ադրբեջանին զենքերի ու օգնության տրամադրումը: ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ելույթից անմիջապես հետո Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն արձագանքել է՝ շեշտելով, որ «Նախագահ Բայդենը, Կոնգրեսին առաջին անգամ միանալուց եւ Հայոց ցեղասպանությունը ոգեկոչելուց հետո, հաստատել է ԱՄՆ-ի շարունակական ռազմական օգնությունն Ադրբեջանին։ ԱՄՆ հարկատուների կողմից ֆինանսավորվող օգնությունը նյութապես ուժեղացնում եւ բարոյապես քաջալերում է նավթով հարուստ բռնապետական դժոխքը, որը հակված է ավարտին հասցնելու ցեղասպանությունը հայկական պետության նկատմամբ։ Նախագահ Բայդենի գրառումը, ցավոք, արտացոլում է ցեղասպանության ճանաչման տառը, բայց ոչ իրական ոգին։ Ոչ մի առարկայական ճնշում Թուրքիայի վրա՝ հաշվի առնելու իր այսօրվա պարտականությունները, ոչ մի հակազդեցություն Արցախի դեմ Ադրբեջանի ցեղասպանական բռնությանը, ոչ մի ուժային հակազդեցություն Անկարայի կողմից այս հանցագործության շարունակական ժխտման նկատմամբ, ոչ մի ակտիվ աջակցություն Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ կրթական ծրագրերին: Նա կարող է եւ պարտավոր է ավելին անել»։

ՀՅԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930