Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կասեցվել է լիմոնադի 2 արտադրամասերի գործունեությունը

Ապրիլ 25,2022 18:57

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասվել է անհատ ձեռնարկատեր Ռուբեն Մնացականյանին (գ. Օձուն) և «ՀԱՐԱՏԻԴ» ՍՊԸ-ին (ք. Վանաձոր) պատկանող լիմոնադի երկու արտադրամասերի գործունեությունը:

ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արտադրամասերում չեն պահպանվել ոլորտի օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, մասնավորապես՝ սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված կառույցները չեն ապահովել հիգիենիկ պատշաճ գործելակերպի իրականացումը՝ ներառյալ պաշտպանությունը խաչաձև աղտոտումից, արտադրամասերի պատերը, արտադրական սենքերի հատակը հարթ չեն եղել, չեն մաքրվել ու ախտահանվել, պատված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից:

«ՀԱՐԱՏԻԴ» ՍՊԸ-ում նաև բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, իսկ անհատ ձեռնարկատեր Ռուբեն Մնացականյանին պատկանող արտադրամասում չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ, աշխատող բոլոր անձինք անցած չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություններ, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

ՍԱՏՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930