Հայոց ցեղասպանության ոգեկոչման առիթով Երեւան ժամանած՝ Իրաքի Քուրդիստանի շրջանի «Քուրդ-հայկական բարեկամության» կազմակերպության ղեկավար Հեմն Մամրաշը, Քուրդիստանի «Հայրենասիրական միություն» կուսակցության ղեկավար տիկին Շիրա Օմերը, Ցեղասպանության հարցով «Բարան» (PUK) կազմակերպության ղեկավար Արամ Մուհամեդը վերոնշյալ կազմակերպությունների անդամների հետ ապրիլի 25-ին հանդիպեցին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի, ՀՀ ԱԺ «Հայաստան խմբակցության ՀՅԴ անդամներ, «Հայաստան-Իրաք» բարեկամական խմբի անդամներ Գեղամ Մանուկյանի եւ Թադեւոս Ավետիսյանի հետ։
Կողմերը քննարկել են աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, տարածաշրջանային անվտանգությանը, հայ-քրդական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվել միջկուսակցական հարաբերությունների զարգացմանը, որի համար լավ հիմք կարող է ծառայել Սոցինտերնի հարթակում արդեն իսկ ձեւավորված՝ ՀՅԴ կուսակցության եւ վերոնշյալ քրդական կազմակերպությունների բարեկամության շրջանակը։
ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ